Glossaire illustré
des termes d’histoire
de l’architecture appliqués à l’Arménie médiévale

Միջնադարյան
Հայաստանի ճարտարապետության
պատմության եզրերի
պատկերազարդ բառարան

Plans

Հատակագծեր

Plan

Dessin montrant, au niveau du sol, le contour et la disposition des murs et des supports* d’un édifice, ainsi que l’emplacement des baies* (portes et fenêtres).

Ce dessin est généralement exécuté au trait noir. De leur côté, les arcs*, les voûtes* et la coupole* sont généralement indiqués par des pointillés.

À partir des figures géométriques que le plan présente, dessinées à plat au niveau du sol, un effort d’imagination est nécessaire pour se représenter les volumes en élévation. Ainsi, lorsque le plan montre un carré, il faut imaginer en élévation un cube ; là où les pointillés montrent un cercle, il faut se représenter l’hémisphère d’une coupole.

L’architecture médiévale arménienne se distingue par sa grande diversité planimétrique. Dans cette diversité, on distingue quelques catégories importantes :

1. Les plans longitudinaux*. Ils concernent les églises allongées d’ouest en est, avec ou sans coupole. Sans coupole, ce sont des chapelles* mononefs* et des basiliques* trinefs*. Avec coupole, ce sont des églises soit en croix latine libre* nettement allongée, soit en croix inscrite* dans un rectangle.

Parmi les plans longitudinaux en croix inscrite, la variante appelée « salle à coupole* » est propre à l’Arménie. Sa particularité est que les appuis de la coupole sont attachés à l’enveloppe murale.

2. Les plans centrés*. Ils concernent les églises dont l’espace cruciforme, cubique échancré ou rayonnant est assemblé autour du centre couronné par la coupole. Le contour extérieur de telles églises peut être très varié : cruciforme, carré (ou rectangulaire presque carré) à saillies rectangulaires, polygonales ou circulaires, ou encore étoilé.

3. Les plans cruciformes* (en forme de croix). Parmi eux, on distingue ceux à croix libre*, à croix semi-libre* (ou semi-inscrite) et à croix inscrite*. Dans les plans à croix libre, les bras de la croix sont entièrement dégagés, visibles de l’extérieur.
Lorsque des sacristies* (pièces angulaires) sont introduites dans les deux angles orientaux d’une croix libre, on parle de plan en croix semi-libre (ou semi-inscrite).
Les plans en croix inscrite présentent une croix intérieure entourée d’un périmètre mural carré, rectangulaire, polygonal ou circulaire.

Parmi les plans cruciformes aussi bien libres qu’inscrits, trois sous-groupes dépendent du nombre de conques. Dans la croix monoconque*, seul le bras oriental est intérieurement arrondi ; dans la croix triconque*, les bras nord, est et sud sont intérieurement arrondis ; enfin la croix tétraconque* a ses quatre bras intérieurement arrondis.

4. Plans à coupole sur carré tétraconque*. Parmi les plus caractéristiques de l’Arménie, ces plans sont d’une grande diversité.

4a. La variante la plus simple est en carré tétraconque : un carré dont les quatre côtés sont échancrés par quatre conques* extérieurement polygonales, rectangulaires ou arrondies. Cette formule permet d’avoir les plus larges coupoles d’Arménie (Mastara et Artik).

4b. La variante en carré tétraconque à quatre appuis libres* est celle de la cathédrale Ste-Etchmiadzine, dans son état probable à la fin du Ve s.

4c. La variante en carré tétraconque tétraniche* (à quatre conques et quatre niches), avec ou sans sacristies angulaires, est la plus sophistiquée. Elle est appelée ainsi parce que quatre absides (ou conques) axiales (ouest-est / nord-sud) alternent avec quatre niches diagonales aux trois-quarts cylindriques. Le tout crée un rayonnement harmonieusement rythmé couronné par la large coupole (Ste-Hripsimé).

Dans le présent glossaire, l’écrasante majorité des plans concerne des églises. Le bord droit du plan correspond toujours à l’extrémité orientale de l’église.

plan longitudinal – մեկ եզր է

croix latine libre – մեկ եզր է, հղում դեպի Plan à coupole sur croix latine monoconque libre

croix inscrite dans un rectangle – մեկ եզր է, հղում դեպի Plan à coupole sur croix inscrite cloisonnée

salle à coupole – մեկ եզր է

plan centré – մեկ եզր է, հղում դեպի Plan centré à coupole

plan cruciforme – մեկ եզր է, հղում դեպի Plan cruciforme à coupole

croix libre – մեկ եզր է

croix inscrite – մեկ եզր է

croix semi-libre – մեկ եզր է

Plan à coupole sur carré tétraconque – մեկ եզր է, հղում դեպի Plan centré à coupole sur carré tétraconque (type Mastara)

carré tétraconque à quatre appuis libres – մեկ եզր է, հղում դեպի Plan centré à coupole sur carré tétraconque à quatre appuis libres (type Étchmiadzine)

carré tétraconque tétraniche– մեկ եզր է, հղում դեպի Plan centré à coupole sur carré tétraconque à niches diagonales et sacristies (type Hripsimé)

Պարզեցված հատակագծեր՝
երկայնական և կենտրոնաձիգ,
ազատ խաչ և ներգծված (ներգրված) խաչ:

Գծանկարները՝ Ֆաբյեն Կրեհենբյուլ։

 

Plans schématiques, longitudinaux et centrés,
en croix libre et en croix inscrite.

Dessins Fabien Krähenbühl.

Հատակագիծ

Գծագիր, որը ցույց է տալիս հատակի մակարդակում պատերի և հենարանների*, ինչպես նաև որմնաբացվածքների* (դռների և պատուհանների) շրջագիծն ու դասավորությունը։

Սովորաբար գծվում է սև, հոծ գծերով, իսկ կամարները*, թաղերը* և գմբեթը* ներկայացվում են կետագծերով։

Հիմնվելով հատակագծում ներկայացված երկրաչափական պատկերների վրա՝ կարելի է պատկերացնել համապատասխան ուղղահայաց ծավալները։ Օրինակ, եթե հատակագծում պատկերված է քառակուսի, ապա շինության տվյալ հատվածում պետք է պատկերացնել խորանարդ, իսկ եթե կետագծերով նշված է շրջան, ուրեմն պետք է պատկերացնել գմբեթ։

Հայկական միջնադարյան ճարտարապետությունն աչքի է ընկնում հատակագծերի մեծ բազմազանությամբ։ Դրանք կարելի է դասակարգել մի քանի հիմնական խմբերի՝

1. Երկայնական հատակագծեր*։ Սրանք արևմուտքից արևելք ձգված անգմբեթ կամ գմբեթավոր եկեղեցիների հատակագծերն են։ Անգմբեթ երկայնական հատակագիծ ունեն միանավ* մատուռները* և եռանավ* բազիլիկները*: Գմբեթավոր երկայնական հատակագիծ ունեն լատինական ազատ խաչով* տիպի եկեղեցիները, որոնց ամ․-ալ․ առանցքը բավականին երկար է, և ուղղանկյան մեջ ներգծված խաչով* եկեղեցիները։

Ուղղանկյան մեջ ներգծված խաչ տիպի երկայնական հատակագծով եկեղեցիներից գմբեթավոր սրահ* (գմբեթավոր դահլիճ) կոչվող տեսակը բնորոշ է Հայաստանին։ Դրա առանձնահատկությունն այն է, որ գմբեթի հենարանները կողային պատերի որմածքի* մաս են կազմում։

2. Կենտրոնագմբեթ հատակագծեր*։ Այսպիսի հատակագծով եկեղեցիներում խաչաձև, ցցուն խորաններով խորանարդաձև կամ ճառագայթաձև ներքին տարածությունը կենտրոնացված է գմբեթածածկ մասի շուրջը: Այսպիսի հատակագծով եկեղեցիներն արտաքինից բազմազան եզրագիծ կարող են ունենալ՝ խաչաձև, աստղաձև, քառակուսի, ուղղանկյուն, բազմանկյուն և շրջանաձև։

3. Խաչաձև հատակագծեր*։ Սրանք կարող են լինել ազատ խաչով*, կիսազատ խաչով* և ներգծված խաչով*։ Ազատ խաչ հատակագծով եկեղեցիներում խաչի բոլոր չորս թևերը դրսից ցցուն են՝ տեսանելի։
Կիսազատ հատակագծով եկեղեցիների ալ․ ավանդատները* ավագ խորանի հետ ներառված են ուղղանկյուն շրջագծի մեջ, իսկ ամ․ կողմում ավանդատներ չկան, և ամ․ խաչաթևը դրսից տեսանելի է։
Ներգծված խաչ (ներգրված խաչ) հատակագծի դեպքում կառույցը ներսից խաչաձև է, իսկ դրսից՝ քառակուսի, ուղղանկյուն, բազմանկյուն կամ շրջանաձև։

Ըստ խորանների քանակի՝ խաչաձև հատակագծով եկեղեցիները լինում են միախորան*, որտեղ միայն ալ․ խաչաթևն է ներսից կիսաշրջանաձև, եռախորան*, որտեղ ալ․, հս․ և հվ․ խաչաթևերն են ներսից կիսաշրջանաձև և քառախորան*, որտեղ բոլոր չորս խաչաթևերը ներսից կիսաշրջանաձև են։

4. Գմբեթավոր քառախորան քառակուսի հատակագծեր*: Սրանք հայկական ճարտարապետությանը ամենաբնորոշ հատակագծերից են և ունեն բազմաթիվ ենթատեսակներ։

4ա. Ամենապարզ ենթատեսակը քառախորան քառակուսի հատակագիծն է։ Այն քառակուսի է, որի յուրաքանչյուր կողմից ցցվում է բազմանկյուն, ուղղանկյուն կամ կիսակլոր եզրագծով խորան*։ Այսպիսի հատակագծի շնորհիվ կառուցվել են Հայաստանի ամենամեծ գմբեթները (Մաստարա և Արթիկ):

4բ. Մեկ այլ ենթատեսակ է չորս ազատ հենարանով քառախորան քառակուսի հատակագիծը*: Այդպիսին էր հավանաբար Էջմիածնի մայր տաճարի հատակագիծը 5-րդ դ․ վերջում։

4գ. Ամենաբարդ ենթատեսակն է քառախորան քառախորշ քառակուսի հատակագիծը (առանց անկյունային ավանդատների կամ ավանդատներով)։ Այստեղ բոլոր չորս խաչաթևերը ներքուստ կիսաշրջան խորաններ են, իսկ դրանց յուրաքանչյուր զույգի միջև առկա է երեք քառորդ գլանի տեսք ունեցող խորշ։ Այդպիսով, ստացվում է չորս խորան և չորս խորշ, որոնք ներդաշնակորեն ճառագայթաձև դասավորված են գմբեթատակ լայն տարածության շուրջ (Ս. Հռիփսիմե)։

Սույն բառարանում հատակագծերի ճնշող մեծամասնությունը վերաբերում է եկեղեցիներին։ Հատակագծերի աջ կողմը միշտ համապատասխանում է եկեղեցու արևելյան կողմին:

երկայնական հատակագիծ – մեկ եզր է

լատինական ազատ խաչ – մեկ եզր է, հղում դեպի Գմբեթավոր միախորան լատինական ազատ խաչ հատակագիծ

ուղղանկյան մեջ ներգծված խաչ – մեկ եզր է, հղում դեպի Միջնորմներով (խորշկեն) ներգծված (ներգրված) խաչով գմբեթավոր հատակագիծ

գմբեթավոր սրահ / գմբեթավոր դահլիճ – մեկ եզր է

կենտրոնագմբեթ հատակագիծ – մեկ եզր է

խաչաձև հատակագիծ – մեկ եզր է, հղում դեպի Խաչաձև գմբեթավոր հատակագիծ

ազատ խաչ – մեկ եզր է

Կիսազատ խաչ – մեկ եզր է

ներգծված խաչ/ներգրված խաչ – մեկ եզր է

Գմբեթավոր քառախորան քառակուսի հատակագիծ – մեկ եզր է, հղում դեպի Կենտրոնագմբեթ քառախորան քառակուսի հատակագիծ (Մաստարայի տիպ)

չորս ազատ հենարանով քառախորան քառակուսի հատակագիծ – մեկ եզր է, հղում դեպի Կենտրոնագմբեթ քառախորան քառակուսի հատակագիծ՝ չորս ազատ հենարանով (Էջմիածնի տիպ)

քառախորան քառախորշ քառակուսի հատակագիծ — մեկ եզր է, հղում դեպի Քառախորան քառակուսի կենտրոնագմբեթ հատակագիծ՝ անկյունագծային որմնախորշերով (Հռիփսիմեի տիպ)

Note : Les formules « plan à coupole » et « plan centré à coupole » qui apparaîtront dans les notices suivantes sont abrégées.
Il faut les entendre dans le sens respectivement de « plan d’église à coupole … » et « église à coupole sur plan centré… »
(ou « église à coupole et à plan centré… »).

Նշում. Հաջորդ հոդվածներում կիրառված «գմբեթավոր հատակագիծ» և «կենտրոնագմբեթ հատակագիծ» բանաձևերը կրճատված են:
Դրանք պետք է հասկանալ որպես, համապատասխանաբար, «գմբեթավոր եկեղեցու հատակագիծ»
և «կենտրոնագմբեթ եկեղեցու հատակագիծ»:

Plan à coupole sur croix inscrite

Voir : Croix inscrite

Ներգծված (ներգրված) խաչով գմբեթավոր հատակագիծ

Տե՛ս Ներգծված (ներգրված) խաչ

Plan à coupole sur croix inscrite à deux appuis libres est

Plan en croix inscrite* dans un rectangle avec, pour porter la coupole*, deux appuis libres* du côté est et les angles des deux chapelles-sacristies* du côté ouest.

Unique en son genre, ce plan a été créé pour la cathédrale* Saints-Pierre-et-Paul (895-906) du monastère de Tatèv, centre spirituel de la province méridionale de Siounie et construction majeure de son époque.

Le choix inhabituel de mettre ainsi en exergue les deux piliers* orientaux est lié à une autre circonstance exceptionnelle rapportée par l’historien du XIIIe siècle Étienne Orbélian. Le fondateur de l’église, l’évêque Jean, avait en effet, selon l’historien, déposé les reliques* de ces deux saints primordiaux de la chrétienté « sous les colonnes* merveilleuses, comme symboles des deux principaux apôtres ».

croix inscrite – մեկ եզր է
appui libre – մեկ եզր է

Monastère de Tatèv, cathédrale Saints-Pierre-et-Paul
(895-906). Plan à coupole en croix inscrite
à deux appuis libres est.

Plan d’après Paolo Cuneo 1988, I, p. 418.

Տաթև վանք, Ս. Պողոս-Պետրոս մայր տաճար
(895-906 թթ.): Ներգծված (ներգրված) խաչով գմբեթավոր հատակագիծ՝
երկու ազատ ալ. հենարանով:

Հատակագիծը՝ ըստ Պաոլո Կունեոյի (1988 թ., I, էջ 418):

Ներգծված (ներգրված) խաչով գմբեթավոր հատակագիծ՝ երկու ազատ արևելյան հենարանով

Ուղղանկյան մեջ ներգծված (ներգրված) խաչով հատակագիծ*, որտեղ գմբեթը* հենվում է արևելյան կողմում՝ երկու ազատ հենարանների* վրա, իսկ արևմտյան կողմում՝ երկու մատուռ-ավանդատների* անկյունների վրա։

Այս բացառիկ հորինվածքը ստեղծվել է Հայաստանի հարավային նահանգ Սյունիքի հոգևոր կենտրոն Տաթև վանքի Ս. Պողոս-Պետրոս մայր տաճարի* (895-906 թթ.) համար, որն իր ժամանակի կարևորագույն կառույցներից էր:

Արևելյան երկու մույթերն* այսպիսի անսովոր կերպով շեշտելը կապված է մեկ այլ ուշագրավ հանգամանքի հետ, որ հիշատակում է 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը: Ըստ նրա՝ եկեղեցու հիմնադիր եպիսկոպոս Հովհաննեսը քրիստոնեության այս երկու կարևորագույն սրբերի մասունքները* տեղադրել էր «հրաշակերտ սյուների* տակ՝ որպես երկու գլխավոր առաքյալների խորհրդանիշ»:

ներգծված խաչ – մեկ եզր է
ազատ հենարան – մեկ եզր է
մայր տաճար – մեկ եզր է

Plan à coupole sur croix inscrite à deux appuis libres ouest

Plan en croix inscrite* dans un rectangle avec,
pour porter la coupole*, deux appuis libres*
du côté ouest et les jonctions de l’abside*
et des sacristies* du côté est.

Ce plan est rare dans l’architecture arménienne, alors qu’il est fréquent dans les pays orthodoxes, notamment en Géorgie.

Jusqu’à la fin du XIIe s. on n’en connaît en Arménie que trois exemples : Akori (VIIe s. ?), Karader (Xe s. ?) et St-Grégoire l’Illuminateur de Vahanavank (911).
Aux XIIIe-XIVe s. il apparaît dans six monuments d’Arménie dont trois au moins (la Ste-Mère de Dieu d’Akhtala, Begavor et Khoutjap) abritaient des communautés chalcédoniennes*.

Six églises arméniennes plus tardives reprennent cette solution, apparemment sans connotation confessionnelle.

Une version exceptionnelle de ce plan est appliquée à l’église principale du monastère de Tatèv : ce sont les appuis orientaux qui sont libres et non les occidentaux.

Communautés chalcédoniennes – հղում դեպի Foyers chalcédoniens

croix inscrite – մեկ եզր է
appui libre – մեկ եզր է

Plans d’églises des VIIe (?)–XIVe s.
en croix inscrite à deux appuis libres ouest.

Planche de plans d’après Paolo Cuneo 1988, p. 731,
et (pour Khoutjap) Garnik Chakhkian 1986, p. 135, fig. 32.

7(՞)-14-րդ դդ. եկեղեցիների ներգծված (ներգրված) խաչով գմբեթավոր հատակագծեր՝
երկու ազատ արևմտյան հենարանով:

Հատակագծերի աղյուսակը՝ ըստ Պաոլո Կունեոյի
(1988 թ., էջ 731) և (Խուճապի համար)
Գառնիկ Շախկյանի (1986 թ․, էջ 135, նկ․ 32)։

 

Peghendzahank/Akhtala, cathédrale Ste-Mère de Dieu (prob-t début du XIIIe s.), principal sanctuaire chalcédonien d’Arménie. Composition en croix inscrite à deux appuis libres ouest.
Plan d’après Garnik Chakhkian 1986, p. 131, fig. 30.

Պղնձահանք/Ախթալա, Ս․ Աստվածածին մայր տաճար (հավանաբար 13-րդ դ․ սկիզբ)՝ հայ քաղկեդոնական համայնքի գլխավոր սրբատեղի։
Ներգծված (ներգրված) խաչով գմբեթավոր հատակագիծ՝ երկու ազատ արևմտյան հենարանով։

Հատակագիծը՝ ըստ Գառնիկ Շախկյանի
(1986 թ․, էջ 131, նկ․ 30)։

Ներգծված (ներգրված) խաչով գմբեթավոր հատակագիծ՝ երկու ազատ արևմտյան հենարանով

Ուղղանկյան մեջ
ներգծված (ներգրված) խաչով* հատակագիծ*, որտեղ գմբեթը* հենվում է արևմտյան կողմում ազատ հենարանների*, իսկ արևելյան կողմում ավագ խորանի* և դրան կից ավանդատների* միացման հանգույցների վրա։

Հայաստանում այս հատակագիծը հազվադեպ է հանդիպում, մինչդեռ ուղղափառ երկրներում, մասնավորապես Վրաստանում, լայն տարածում ունի։

Մինչև 12-րդ դ․ Հայաստանում հայտնի են միայն երեք այդպիսի կառույցներ՝
Ակոռին (հավանաբար 7-րդ դ․),
Քարադերը (հավանաբար 10-րդ դ․) և Վահանավանքի Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (911 թ․)։

13-14-րդ դդ․ Հայաստանում կառուցվել են նույն հատակագծով վեց եկեղեցիներ, որոնցից առնվազն երեքը (Ախթալայի Ս․ Աստվածածին, Բգավոր և Խուճապ) պատկանել են քաղկեդոնական* համայնքին:

Ավելի ուշ այս տեսակ հատակագիծը հանդիպում է ևս վեց հայկական եկեղեցիներում՝ հավանաբար առանց կրոնական շեշտադրման։

Այս հատակագծի մեկ այլ՝ եզակի տարբերակով է կառուցված Տաթևի վանքի գլխավոր եկեղեցին. ազատ են ոչ թե արևմտյան, այլ արևելյան հենարանները:

Քաղկեդոնական համայնք – հղում դեպի Քաղկեդոնական օջախներ

ներգծված խաչ – մեկ եզր է
ազատ հենարան – մեկ եզր է

Plan à coupole sur croix inscrite à quatre appuis libres (type Tékor)

Plan longitudinal* dans lequel la coupole* repose sur quatre appuis libres* au centre d’une croix inscrite* dans un contour rectangulaire.

Plan longitudinal – մեկ եզր է
appui libre – մեկ եզր է
croix inscrite – մեկ եզր է

Ce plan résulte probablement de la volonté d’ajouter une coupole sur la structure des basiliques* à trois nefs* de la période paléochrétienne*.

période paléochrétienne – մեկ եզր է

L’introduction de la nef transversale (nord-sud) dite « transept* », coupant l’axe sacré*, est décisive, car elle métamorphose la structure basilicale en une composition cruciforme*. Aux angles du carré
(plus ou moins) central où se joignent les quatre bras voûtés de la croix, quatre piliers* sont dressés sur lesquels s’appuie la coupole par l’intermédiaire d’un tambour*.

axe sacré – մեկ եզր է

En Arménie ce plan est apparu, semble-t-il, très tôt, à l’église Saint-Serge de Tékor (fin Ve s.). Il est assez fréquent durant l’Âge d’or* du VIIe s. On le trouve en particulier dans les années 630 à Bagavan, Sainte-Gayané et Mren.

Devenu rare au Moyen Âge*, ce plan réapparaît dans une réinterprétation magistrale
à la fin du Xe s. à la cathédrale d’Ani.

Puis il redevient populaire aux Temps modernes*.

Âge d’or – մեկ եզր է
Moyen Âge – մեկ եզր է
Temps modernes – մեկ եզր է

Voir aussi : Croix inscrite à quatre appuis libres.

 

Plans en croix inscrite à coupole sur quatre appuis libres,
de la fin du Ve s. à l’an mil.

Planche de plans d’après Paolo Cuneo 1988, p. 730-731.

Չորս ազատ հենարանով ներգծված (ներգրված) խաչով գմբեթավոր հատակագծեր 5-րդ դ․ վերջից
մինչև 1000 թ.։

Հատակագծերի աղյուսակը՝ ըստ Պաոլո Կունեոյի
(1988 թ․, էջ 730-731)։

Ներգծված (ներգրված) խաչով գմբեթավոր հատակագիծ՝ չորս ազատ հենարանով (Տեկորի տիպ)

Երկայնական* հատակագիծ, որում խաչը ներգծված* է ուղղանկյուն շրջագծի մեջ, իսկ գմբեթը* հենվում է չորս ազատ հենարանների* վրա։

Երկայնական* հատակագիծ – մեկ եզր է
խաչը ներգծված – մեկ եզր է, հղում դեպի Ներգծված (ներգրված) խաչ
ազատ հենարան – մեկ եզր է

Այս հատակագիծը հավանաբար ստեղծվել է վաղ քրիստոնեական շրջանի* եռանավ* բազիլիկ* հորինվածքին գմբեթ ավելացնելու որոշման արդյունքում։

վաղ քրիստոնեական շրջան – մեկ եզր է

Սրբազան առանցքը* հյուսիսից հարավ հատող լայնակի նավի* ներմուծումը որոշիչ դեր ունի, քանի որ դրա շնորհիվ բազիլիկ հորինվածքը դառնում է խաչաձև*: Թաղակապ խաչաթևերի միացման մասում առաջացած (քիչ թե շատ) կենտրոնական քառակուսու անկյուններում կանգնեցվում են չորս մույթեր*, որոնց վրա հենվում է գմբեթի թմբուկը*։

սրբազան առանցքը – մեկ եզր է
լայնակի նավ – մեկ եզր է

Հայաստանում այս հատակագիծը հավանաբար ի հայտ է եկել շատ վաղ՝ 5-րդ դ․ վերջում, Տեկորի Ս․ Սարգիս եկեղեցում։
Այն հաճախ է կիրառվել Ոսկեդարում* (7-րդ դ․), հատկապես՝ 630-ական թթ․ Բագավանում,
Ս․ Գայանեում և Մրենում:
Միջնադարում* այս հատակագիծը հազվադեպ է հանդիպում, իսկ 10-րդ դ․ վերջում նորովի շքեղությամբ հանդես է գալիս Անիի մայր տաճարում։ Այնուհետև լայն տարածում է գտնում Նոր ժամանակներում*։

Նոր ժամանակներ — մեկ եզր է

Տե՛ս նաև Ներգծված (ներգրված) խաչ՝
չորս ազատ հենարանով:

Plan à coupole sur croix inscrite cloisonnée

Voir : Croix inscrite cloisonnée

Միջնորմներով (խորշկեն) ներգծված (ներգրված) խաչով գմբեթավոր հատակագիծ

Տե՛ս Միջնորմներով (խորշկեն) ներգծված (ներգրված) խաչ:

Plan à coupole sur croix latine

Plan en croix monoconque* ou triconque*, libre*, semi-libre* ou inscrite*, dont les proportions sont étirées dans le sens ouest-est, par suite de l’allongement du bras ouest, parfois aussi du bras est.

Les églises en croix latine, fréquentes au VIIe s., sont surtout du type libre, plus rarement semi-libre.
Aux Xe-XIe s., les croix latines, principalement triconques, sont inscrites. Elles s’apparentent à des croix inscrites cloisonnées*.

libre – հղում դեպի Croix libre
semi-libre – հղում դեպի Croix semi-libre
inscrite – հղում դեպի Croix inscrite

Voir aussi : Croix latine

Plans à coupole sur croix latine. Compositions du VIIe s. en croix libre ou semi-libre monoconque et triconque.
Planche de plans d’après Paolo Cuneo 1988, p. 718-719.

 Լատինական խաչ գմբեթավոր հատակագծեր։ 7-րդ դարով թվագրվող միախորան և եռախորան ազատ կամ կիսազատ խաչ տիպի կառույցներ։
Հատակագծերի աղյուսակը՝ ըստ Պաոլո Կունեոյի
(1988 թ․, էջ 718-719)։

Լատինական խաչով գմբեթավոր հատակագիծ

Միախորան* կամ եռախորան* խաչաձև* երկարավուն հատակագիծ, որտեղ արևմտյան թևը (երբեմն նաև արևելյանը)
երկարաձգված է։ Կարող է լինել ազատ*, կիսազատ* կամ ներգծված*:

7-րդ դ. տարածված լատինական խաչ եկեղեցիները գրեթե միշտ ազատ խաչ տիպի են, հազվադեպ՝ կիսազատ։
Իսկ 10-11-րդ դդ․ կառուցված լատինական (հիմնականում եռախորան) խաչ եկեղեցիները ներգծված են: Դրանք հորինվածքով մոտ են միջնորմներով ներգծված խաչով* հատակագծին:

ազատ խաչ – մեկ եզր է
կիսազատ – հղում դեպի Կիսազատ խաչ
ներգծված խաչ – մեկ եզր է

Միջնորմներով ներգծված խաչ — մեկ եզր է, հղում դեպի Միջնորմներով (խորշկեն) ներգծված (ներգրված) խաչ:

Տե՛ս նաև Լատինական խաչ

Plan à coupole sur croix latine monoconque

Plan en croix principalement libre*, parfois semi-libre*, dont les proportions sont étirées dans le sens ouest-est et dont seul le bras oriental est intérieurement arrondi et couvert d’une conque*. Les trois autres bras sont intérieurement rectangulaires.

La salle à coupole* du VIIe s. et sa variante médiévale, la croix inscrite cloisonnée*, peuvent être vues comme des avatars de croix latine monoconque.

libre – հղում դեպի Croix libre
semi-libre – հղում դեպի Croix semi-libre
croix inscrite cloisonnée – մեկ եզր է

Boujakan, égl. Ste-Marie (VIIe s.), dont seuls le mur nord
et une partie de l’abside sont conservés.
Plan en croix latine monoconque.

Plan d’après Mourad Hasratian 2000, p. 273.

Բուժական, Ս․ Մարիամ եկ․ (7-րդ դ․)։ Պահպանվել են միայն հս․ պատը և խորանի մի հատվածը։ Լատինական խաչ գմբեթավոր միախորան հատակագիծ։
Հատակագիծը՝ ըստ Մուրադ Հասրաթյանի
(2000 թ․, էջ 273):

Միախորան լատինական խաչով գմբեթավոր հատակագիծ

(= Լատինական միախորան խաչով գմբեթավոր հատակագիծ)

Հիմնականում ազատ*, երբեմն՝ կիսազատ խաչով* երկարավուն հատակագիծ, որտեղ միայն արևելյան խաչաթևն է ներսից կիսակլոր և գմբեթարդով* ծածկված, իսկ մյուս երեք խաչաթևերը ներսից ուղղանկյուն են։

7-րդ դարի գմբեթավոր սրահը* (գմբեթավոր դահլիճը) և դրա միջնադարյան տարբերակ միջնորմներով ներգրված խաչը* կարող են համարվել միախորան լատինական խաչի փոփոխված ենթատեսակներ:

ազատ – հղում դեպի Ազատ խաչ
կիսազատ խաչ – մեկ եզր է
գմբեթավոր սրահ – մեկ եզր է
միջնորմներով (խորշկեն) ներգրված խաչ – մեկ եզր է

Plan à coupole sur croix latine triconque

(= Plan en croix latine triconque, Triconque)

Plan en croix libre*, semi-libre* ou inscrite*, dont les proportions sont étirées dans le sens ouest-est et dont les trois bras nord, est et sud sont intérieurement arrondis et couverts d’une conque*. Le bras ouest, lui, est intérieurement rectangulaire.

Au VIIe s. la croix latine triconque est principalement libre et quelquefois semi-libre. À partir de la fin du IXe s., elle est presque toujours inscrite dans un rectangle et s’apparente à la croix inscrite cloisonnée*.

croix libre – մեկ եզր է
semi-libre – հղում դեպի Croix semi-libre
inscrite – հղում դեպի Croix inscrite
croix inscrite cloisonnée – մեկ եզր է

Karachamb, égl. St-Georges (VIIe s.).
Plan à coupole sur croix latine triconque.

Plan d’après Mourad Hasratian 2000, p. 263.

 Քարաշամբ, Ս․ Գևորգ եկ․ (7-րդ դ․)։ Լատինական խաչով գմբեթավոր եռախորան հատակագիծ։
Հատակագիծը՝ ըստ Մուրադ Հասրաթյանի
(2000 թ․, էջ 263):

Եռախորան լատինական խաչով գմբեթավոր հատակագիծ

(= Լատինական եռախորան խաչով հատակագիծ, Եռախորան)

Ազատ*, կիսազատ* կամ ներգծված խաչով* երկարավուն հատակագիծ, որտեղ արևելյան, հյուսիսային և հարավային խաչաթևերը ներսից կիսակլոր են և գմբեթարդով* ծածկված, իսկ չորորդ՝ արևմտյան խաչաթևը ներսից ուղղանկյուն է։

7-րդ դարում եռախորան լատինական խաչը հիմնականում ազատ է, երբեմն՝ կիսազատ: Իսկ 9-րդ դարից սկսած այն գրեթե միշտ ներգծված է ուղղանկյան մեջ և մոտ միջնորմներով ներգծված խաչին*:

ազատ* — հղում դեպի Ազատ խաչ
կիսազատ* — հղում դեպի Կիսազատ խաչ
ներգծված խաչ* — մեկ եզր է
միջնորմներով (խորշկեն) ներգծված խաչ – մեկ եզր է

Plan à coupole sur croix latine triconque à quatre appuis libres

Plan en large croix latine* à coupole* sur quatre appuis libres*, dans lequel chacun des trois côtés nord, est et sud est échancré par la saillie d’une conque*, tandis que la partie ouest a une structure trinef*.

Est proche du plan en croix inscrite à quatre appuis libres* par son espace principal, mais s’en distingue par le nombre et la saillie de ses conques.

croix latine – մեկ եզր է
appui libre – մեկ եզր է
plan en croix inscrite à quatre appuis libres – մեկ եզր է: Հղում դեպի Plan à coupole sur croix inscrite à quatre appuis libres

La cathédrale* de Dvin, après sa reconstruction au début du VIIe s., en donne le premier exemple en Arménie. Elle est suivie par celle de Talin, bâtie probablement vers 680-690.

Cette composition est parfois aussi appelée improprement « basilique triconque à coupole ».

 

Plans d’églises à coupole sur quatre appuis libres
au centre d’une croix latine triconque.

Plans des cathédrales (VIIe s.) de Dvin et de Talin,
d’après Mourad Hasratian 2000, p. 159-160.

 Չորս ազատ հենարանով գմբեթավոր եռախորան լատինական խաչով եկեղեցիների հատակագծեր։
Դվինի և Թալինի մայր տաճարների (7-րդ դ․) հատակագծերը՝ ըստ Մուրադ Հասրաթյանի
(2000 թ․, էջ 159-160)։

Եռախորան լատինական խաչով գմբեթավոր հատակագիծ՝ չորս ազատ հենարանով

Լայն թևերով լատինական խաչով* հատակագիծ, որտեղ գմբեթը* հենվում է չորս ազատ հենարանների* վրա և որի երեք (հյուսիսային, հարավային և արևելյան) կողմերից ցցվում է մեկական խորան*, իսկ արևմտյան մասը եռանավ* է։

Իր հիմնական տարածությամբ մոտ է չորս ազատ հենարանով ներգծված (ներգրված) խաչով հատակագծին*, բայց տարբերվում է իր խորանների թվով և դրանց ցցուն լինելով:

Հայաստանում այս հատակագծի առաջին օրինակը Դվինի մայր տաճարն է 7-րդ դ․ սկզբի վերակառուցումից հետո։ Դրան հաջորդում է Թալինի մայր տաճարը՝ կառուցված հավանաբար 680-690 թթ․։

Այս հորինվածքը երբեմն սխալմամբ անվանում են նաև «գմբեթավոր եռախորան բազիլիկ»։

լատինական խաչ – մեկ եզր է

չորս ազատ հենարանով ներգծված (ներգրված) խաչով գմբեթավոր հատակագիծ – հղում դեպի Ներգծված (ներգրված) խաչով գմբեթավոր հատակագիծ՝ չորս ազատ հենարանով

ազատ խաչ – մեկ եզր է, հղում դեպի Ազատ խաչով հատակագիծ

 

Plan à coupole sur croix latine triconque inscrite

Plan en croix triconque*, étirée d’ouest en est, inscrite dans un rectangle, avec quatre sacristies* logées dans les angles.

Nerkin Guétachèn, égl. de Kotavank (fin IXe s.).
Plan en croix latine triconque inscrite.

Plan d’après Stepan Mnatsakanian, 1960, p. 58, fig. 34.

Ներքին Գետաշեն, Կոթավանքի եկ․ (9-րդ դ․ վերջ)։ Եռախորան լատինական ներգծված խաչով
գմբեթավոր հատակագիծ։

Հատակագիծը՝ ըստ Ստեփան Մնացականյանի
(1960 թ․, էջ 58, նկ․ 34)։

Եռախորան լատինական ներգծված խաչով գմբեթավոր հատակագիծ

(= Լատինական ներգծված եռախորան խաչով գմբեթավոր հատակագիծ)

Եռախորան* խաչաձև* երկարավուն հատակագիծ, որտեղ խաչը ներգծված է ուղղանկյան մեջ, որի չորս անկյուններում կան ավանդատներ*։

Plan à coupole sur croix latine triconque libre

Plan en croix étirée dans le sens ouest-est et dont les trois bras nord, est et sud sont intérieurement arrondis et couverts d’une conque*, tandis que le quatrième bras, ouest, est intérieurement rectangulaire. À l’extérieur, les quatre bras sont entièrement dégagés, aussi la croix est libre*.

C’est le cas de la plupart des croix latines triconques* du VIIe s.
Seules quelques-unes ont des sacristies* de part et d’autre de l’abside et sont dites, pour cette raison, semi-libres*.

À partir de la fin du IXe s., la variante libre se fait rare et la croix latine triconque est désormais presque toujours inscrite* dans un rectangle.

libre – հղում դեպի Croix libre
semi-libre – հղում դեպի Croix semi-libre
inscrite – հղում դեպի Croix inscrite
croix latine triconque – մեկ եզր է, հղում դեպի Plan à coupole sur croix latine triconque

Karachamb, égl. St-Georges (VIIe s.).
Plan à coupole sur croix latine triconque libre.

Plan d’après Mourad Hasratian 2000, p. 263.

Քարաշամբ, Ս․ Գևորգ եկ․ (7-րդ դ․)։ Եռախորան լատինական ազատ խաչով գմբեթավոր հատակագիծ։
Հատակագիծը՝ ըստ Մուրադ Հասրաթյանի
(2000 թ․, էջ 263):

Եռախորան լատինական ազատ խաչով գմբեթավոր հատակագիծ

Խաչաձև երկարավուն հատակագիծ, որի արևելյան, հյուսիսային և հարավային խաչաթևերը ներսից կիսակլոր են և գմբեթարդով* ծածկված, իսկ չորրորդ՝ արևմտյան խաչաթևը ներսից ուղղանկյուն է։ Դրսից չորս խաչաթևերը լիովին ուրվագծվում են, ուստի խաչն ազատ* է:

7-րդ դարի եռախորան լատինական խաչերը* հիմնականում ազատ են:
Միայն մի քանիսն ունեն ավանդատներ ավագ խորանի երկու կողքերին և այդ պատճառով էլ կոչվում են կիսազատ*:

9-րդ դարից սկսած ազատ տարբերակը հազվադեպ է հանդիպում, և եռախորան լատինական խաչը գրեթե միշտ ներգծված* է լինում ուղղանկյան մեջ:

ազատ – հղում դեպի Ազատ խաչ
կիսազատ – հղում դեպի Կիսազատ խաչ
ներգծված – հղում դեպի Ներգծված խաչ
եռախորան լատինական խաչ – մեկ եզր է, հղում դեպի Եռախորան լատինական խաչով գմբեթավոր հատակագիծ

Plan à coupole sur croix libre

Voir : Croix libre

Ազատ խաչով գմբեթավոր հատակագիծ

Տե՛ս Ազատ խաչ

Plan à coupole sur croix semi-libre

Voir : Croix semi-libre

Կիսազատ խաչով գմբեթավոր հատակագիծ

Տե՛ս Կիսազատ խաչ

Plan basilical

Plan d’églises oblongues* sans coupole* comportant trois ou cinq nefs* parallèles et appelées basiliques*.

À la différence des basiliques d’autres pays du monde chrétien qui peuvent avoir cinq nefs, celles d’Arménie n’en ont que trois (elles sont dites
« trinefs* ») et leurs nefs sont séparées par deux rangs de piliers* et non de colonnes*.

Font exception les basiliques construites au XIXe s. dans l’Empire ottoman, dont les voûtes des nefs s’appuient sur des colonnes.

La nef centrale est environ deux fois plus large que les bas-côtés* (nefs latérales). À son extrémité orientale se trouve l’abside*, intérieurement semi-circulaire, parfois outrepassée* ou encore polygonale. Le plus souvent l’abside est flanquée de deux sacristies* ou pastophoria*.

Dans les basiliques d’Arménie, l’abside et les sacristies sont presque toujours inscrites* dans un chevet extérieurement rectiligne*. Dans quelques rares cas, quand elle est privée de sacristies, l’abside est saillante* (à contour extérieur pentagonal).

Les basiliques, comme toutes les églises arméniennes, sont soumises à la règle de l’orientation* : elles sont tournées vers l’est.

Une dizaine de basiliques est attestée en Arménie à la période paléochrétienne*. Puis, après une quasi disparition au Moyen Âge*, ce type a été à nouveau utilisé, cette fois assez souvent, aux Temps modernes*.

Le terme « basilique » s’applique parfois aussi aux petites églises à nef unique, sans coupole, que l’on appelle « mononefs* », très nombreuses en Arménie, mais cet emploi est contestable. En effet, ce terme est hérité des vastes salles publiques romaines à plusieurs nefs.

période paléochrétienne – մեկ եզր է

Moyen Âge – մեկ եզր է

Temps modernes – մեկ եզր է

outrepassé – հղում դեպի Arc outrepassé

inscrite – հղում դեպի Abside inscrite

chevet rectiligne – մեկ եզր է

abside saillante – մեկ եզր է

 

Èghvard/Yèghvard, basilique (c. VIe s., en ruine), plan. Les quatre paires de forts piliers en T et la paire de piliers engagés dans le mur ouest résultent probablement d’un remaniement lié peut-être à la construction d’une voûte en pierre.
Privée de sacristies, l’abside forme
une saillie extérieurement pentagonale, assez marquée.
Curieusement, chacun des deux bas-côtés présente, à l’est,
à l’intérieur, une niche-abside (une absidiole).

Plan d’après Mourad Hasratian 2000, p. 109.

Եղվարդ, բազիլիկ (մոտ 6-րդ դ․, այժմ՝ կիսավեր) հատակագիծ։
Չորս զույգ T-աձև հզոր մույթերը և ամ․ կողմի երկու որմնամույթերը հավանաբար քարե թաղի կառուցման ժամանակ կատարված փոփոխությունների հետևանք են։ Խորանը, չունենալով կից ավանդատներ, կազմում է բավական արտահայտված ցցուն հնգանկյուն։ Կողային նավերից յուրաքանչյուրի ալ․ ծայրում, ներքուստ, զարմանալիորեն առկա է խորան-խորշ (խորանիկ)։
Հատակագիծը՝ ըստ Մուրադ Հասրաթյանի
(2000 թ․, էջ 109)։

Paraka (Nakhitchévan), St-Simon (Chemavon) (1680), détruite, plan. Piliers en croix, abside à contour intérieur pentagonal et sacristies presque carrées, sans absidiole, sont assez fréquents dans les basiliques arméniennes des temps modernes.
Plan d’après Paolo Cuneo 1988, p. 487.

 Փարաքա (Նախիջևան), Ս․ Սիմոն (Շմավոն) (1680 թ., այժմ ամբողջովին քանդված), հատակագիծ։ Խաչաձև մույթերը, ներսից հնգանկյուն խորանը և գրեթե քառակուսի ու առանց խորանիկի ավանդատները բավական տարածված են Նոր ժամանակների հայկական բազիլիկներում։
Հատակագիծը՝ ըստ Պաոլո Կունեոյի (1988 թ․, էջ 487)։

Բազիլիկ հատակագիծ

(= Բազիլիկաձև հատակագիծ)

Երկայնական*, անգմբեթ*, երեք կամ հինգ զուգահեռ նավ* ունեցող և բազիլիկ* կոչվող եկեղեցիների հատակագիծը։

Ի տարբերություն քրիստոնյա աշխարհի այլ բազիլիկների, որոնք կարող են հինգ նավ ունենալ, Հայաստանում բազիլիկները միշտ եռանավ են, և նավերն իրարից բաժանված են երկու շարք մույթերով*, այլ ոչ թե սյուներով*։

Բացառություն են կազմում 19-րդ դ. օսմանյան կայսրության մեջ կառուցված բազիլիկները, որոնց նավերի թաղերը սյուների վրա են հենվում:

Կենտրոնական նավը մոտ երկու անգամ ավելի լայն է, քան կողային նավերը*։ Դրա արևելյան ծայրին գտնվում է խորանը*՝ ներսից կիսակլոր, երբեմն պայտաձև* կամ բազմանկյուն:
Շատ հաճախ դրա երկու կողմերում կան ավանդատներ* (պաստոֆորիոններ*)։

Հայկական բազիլիկներում խորանը և դրան կից ավանդատները գրեթե միշտ ներառված են արտաքուստ ուղղանիստ սնարի* մեջ։ Սակավաթիվ դեպքերում, երբ ավանդատներ չկան, խորանը ցցուն* է (արտաքուստ հնգանիստ եզրագծով)։

Բազիլիկները, ինչպես հայկական բոլոր եկեղեցիները, ենթարկվում են արևելման* կանոնին՝ ուղղված են դեպի արևելք։

Հայաստանում հաշվառված են վաղ քրիստոնեական շրջանով* թվագրվող մոտ տասը բազիլիկներ: Միջնադարում* այսպիսի հորինվածքով եկեղեցիներ գրեթե չեն կառուցվել, իսկ 17-19-րդ դարերում նորից կառուցվել են, ընդ որում՝ բավական հաճախ:

«Բազիլիկ» եզրը երբեմն կիրառվում է Հայաստանում շատ տարածված միանավ* անգմբեթ փոքր եկեղեցիների համար նույնպես, սակայն այս կիրառությունն առարկելի է։ Իրականում, այս եզրը ծագում է հռոմեական հանրային ընդարձակ բազմանավ դահլիճների անվանումից:

անգմբեթ – հղում դեպի Գմբեթ

վաղ քրիստոնեական շրջան — մեկ եզր է

կողային նավ — մեկ եզր է

պայտաձև — հղում դեպի Պայտաձև կամար

ուղղանիստ սնար — մեկ եզր է

ցցուն խորան — մեկ եզր է

 

Plan centré à coupole

Plan d’un édifice dont l’espace intérieur est entièrement (ou presque) assemblé autour du centre que couronne la coupole*.

Les principales déclinaisons du plan centré à coupole sont :
— les plans rayonnants* (hexaconque*, octoconque*),
— les plans en croix tétraconque* (croix grecque*), avec leurs variantes (croix libre*, croix inscrite*),
— les plans en carré tétraconque*, avec leurs variantes (avec ou sans appuis libres*, avec ou sans niches diagonales et sacristies*).

Dans de nombreux plans cruciformes* et en carré tétraconque qui appartiennent au groupe centré, l’attraction exercée par la coupole est légèrement concurrencée par une tendance longitudinale. Celle-ci résulte d’un allongement des bras est et surtout ouest.
C’est souvent le cas p.ex. des églises en croix monoconque* et triconque*, libres ou inscrites. Cet accent longitudinal, qui donne au plan de l’église la forme d’une croix latine*, vise certainement à souligner l’axe sacré*. Néanmoins, ces compositions sont aussi considérées comme centrées, car l’espace couvert par la coupole reste le pôle central d’équilibre.

plan rayonnant – մեկ եզր է, հղում դեպի Plan centré à coupole rayonnant

plan en croix tétraconque – մեկ եզր է, հղում դեպի Plan tétraconque

croix grecque – մեկ եզր է

Croix libre – մեկ եզր է
Croix inscrite – մեկ եզր է

Plan en carré tétraconque – մեկ եզր է, հղում դեպի Plan centré à coupole sur carré tétraconque

Appuis libres – մեկ եզր է, հղում դեպի Plan centré à coupole sur carré tétraconque à quatre appuis libres

avec niches diagonales et sacristies – մեկ եզր է, հղում դեպի Plan centré à coupole sur carré tétraconque à niches diagonales et sacristies

plan cruciforme – մեկ եզր է

église en croix monoconque – մեկ եզր է, հղում դեպի Plan à coupole sur croix latine monoconque

croix latine – մեկ եզր է

axe sacré – մեկ եզր է

Exemples caractéristiques de plans centrés à coupole :
1) Plan rayonnant hexaconque : Aragatz, chapelle
(c. fin VIe-début VIIe s.).

2) Plan rayonnant octoconque : Èghvard/Yèghvard, chapelle
St-Théodore Stratilate (Zoravar) (entre 662 et 685).

3) Plan en tétraconque libre : Tzaghkachèn, chapelle (c. fin IXe s.).
4) Plan en tétraconque inscrite : Ani, égl. Sts-Apôtres
(début XIe s.).

5) Plan en carré tétraconque : Irind, St-Serge (c. années 680).
6) Plan en carré tétraconque à quatre appuis libres : cathédrale Ste-Étchmiadzine (c. fin Ve s.).
7) Plan en carré tétraconque à niches diagonales et sacristies : Vagharchapat/ Étchmiadzine, Ste-Hripsimé (c. 617-628).
8) Plan en carré tétraconque tétraniche sans sacristies à l’ouest
et avec deux très étroites sacristies à l’est :
Aghtamar, égl. Ste-Croix (915-921).

Plans extraits des planches synoptiques de Paolo Cuneo,
1988, p. 719-724.

Կենտրոնագմբեթ հատակագծերի բնորոշ օրինակներ՝
1) Վեցախորան ճառագայթաձև հատակագիծ՝ Արագած, մատուռ (մոտ 6-րդ դ. վերջ — 7-րդ դ. սկիզբ):
2) Ութախորան ճառագայթաձև հատակագիծ՝ Եղվարդ,
Ս. Թեոդորոս Զորավար մատուռ (662 և 685 թթ. միջև):

3) Ազատ քառախորան հատակագիծ՝ Ծաղկաշեն, մատուռ (մոտ 9-րդ դ. վերջ):
4) Ներգծված քառախորան հատակագիծ՝
Անի, Ս. Առաքելոց եկ. (11-րդ դ. սկիզբ):

5) Քառախորան քառակուսի հատակագիծ՝
Իրինդ, Ս. Սարգիս (մոտ 680-ական թթ.):

6) Չորս ազատ հենարանով քառախորան քառակուսի հատակագիծ՝ Ս. Էջմիածին մայր տաճար
(մոտ 5-րդ դ. վերջ):

7) Անկյունագծային խորշերով և ավանդատներով քառախորան քառակուսի հատակագիծ՝
Վաղարշապատ/Էջմիածին, Ս. Հռիփսիմե (մոտ 617-628 թթ.):

8) Քառախորան քառակուսի հատակագիծ առանց ամ. ավանդատների և շատ նեղ ալ. ավանդատներով՝ Աղթամար, Ս. Խաչ եկ. (915-921 թթ.):
Հատակագծերը՝ Պաոլո Կունեոյի (1988 թ., էջ 719-724) համապարփակ աղյուսակներից:

Կենտրոնագմբեթ հատակագիծ

Հատակագիծ այնպիսի կառույցի, որի՝ գմբեթով* պսակված կենտրոնական հատվածն իր շուրջն է հավաքում ամբողջ (կամ գրեթե ամբողջ) ներքին տարածությունը։

Կենտրոնագմբեթ հատակագծի գլխավոր տարատեսակներն են՝
ա) ճառագայթաձև հատակագիծը*
(վեցախորան*, ութախորան*),
բ) քառախորան խաչով* (հունական խաչով*) հատակագիծը, իր տարբերակներով
(ազատ խաչով*, ներգծված խաչով*),
գ) քառախորան քառակուսի հատակագիծը*, իր տարատեսակներով (ազատ հենարաններով* կամ առանց դրանց, անկյունագծային խորշերով ու ավանդատներով* կամ առանց դրանց):

Բազմաթիվ խաչաձև* և քառախորան քառակուսի հատակագծերում, որոնք պատկանում են կենտրոնագմբեթ խմբին, արևելյան և հատկապես արևմտյան թևերի թեթևակի երկարացման արդյունքում, այնուամենայնիվ, առաջանում է որոշակի երկայնականություն:
Հաճախ այդպես է, օրինակ, միախորան* և եռախորան* ազատ խաչով և ներգծված խաչով հատակագծերում: Այս երկայնական շեշտը, որը եկեղեցու հատակագծին հաղորդում է լատինական խաչի* ձև, անկասկած միտված է ընդգծելու սրբազան առանցքը*: Բայց և այնպես, նման հորինվածքները նույնպես համարվում են կենտրոնաձիգ, քանի որ գմբեթատակ տարածությունը մնում է հավասարակշռության կենտրոնը։

ճառագայթաձև հատակագիծ – մեկ եզր է, հղումով դեպի Կենտրոնագմբեթ ճառագայթաձև հատակագիծ

քառախորան խաչով հատակագիծ – մեկ եզր է, հղում դեպի Քառախորան հատակագիծ

քառախորան քառակուսի հատակագիծ – մեկ եզր է, հղում դեպի Կենտրոնագմբեթ քառախորան քառակուսի հատակագիծ

ազատ հենարաններ – մեկ եզր է, հղում դեպի Կենտրոնագմբեթ քառախորան քառակուսի հատակագիծ՝ չորս ազատ հենարաններով

անկյունագծաին խորշերով ու ավանդատներով – մեկ եզր է, հղում դեպի Քառախորան քառակուսի կենտրոնագմբեթ հատակագիծ՝ անկյունագծային խորշերով և ավանդատներով

Հունական խաչ – մեկ եզր է

Ազատ խաչ – մեկ եզր է

Ներգծված խաչ – մեկ եզր է

խաչաձև հատակագիծ – մեկ եզր է

միախորան – հղում դեպի Միախորան լատինական խաչով գմբեթավոր հատակագիծ

Լատինական խաչ – մեկ եզր է

սրբազան առանցք – մեկ եզր է

 

Plan centré à coupole rayonnant

Plan centré où les volumes rayonnent de manière équilibrée autour de l’espace couvert par la coupole*.

Les compositions hexaconques* et octoconques* sont caractéristiques de cette catégorie. Elles sont inscrites dans un polygone plus ou moins proche du cercle, presque toujours entaillé à l’extérieur de niches dièdres*.

Malgré une légère longitudinalité, les compositions à coupole sur cube tétraconque (type Mastara)* et sur cube tétraconque à niches diagonales (type Hripsimé)* peuvent aussi s’y rattacher.

niche dièdre – մեկ եզր է

composition à coupole sur cube tétraconque (type Mastara) – մեկ եզր է, հղում դեպի Plan centré à coupole sur carré tétraconque (type Mastara)

composition à coupole sur cube tétraconque à niches diagonales (type Hripsimé) – մեկ եզր է, հղում դեպի Plan centré à coupole sur carré tétraconque à niches diagonales et sacristies (Plan à coupole sur carré tétraconque tétraniche à quatre sacristies) (type Hripsimé)

Plans à coupole centrés rayonnants (VIIe s.). 1e ligne : cas exceptionnel combinant tétraconque et hexaconque ; 2e ligne : hexaconques ; 3e ligne : octoconques.
Planche de plans d’après Paolo Cuneo 1988, p. 724-725.

Կենտրոնագմբեթ ճառագայթաձև հատակագծեր
(7-րդ դ.)։ 1-ին շարքում քառախորան և վեցախորան հորինվածքների բացառիկ համադրություն է,
2-րդ շարքում՝ վեցախորան,
3-րդ շարքում՝ ութախորան եկեղեցիներ։

Հատակագծերի աղյուսակը՝ ըստ Պաոլո Կունեոյի
(1988 թ․, էջ 724-725)։

Note 1. Parmi les hexaconques, la chapelle de Bagnayr devrait être dite « pentaconque », car son bras ouest est quadrangulaire ; dans la très originale chapelle du Berger d’Ani les six « conques » étaient trapézoïdales.

Նշում (1)․ Վեցախորանների շարքում ներկայացված եկեղեցիներից Բագնայրի մատուռը կարելի է համարել հնգախորան, քանի որ դրա ամ․ թևը ուղղանկյուն է։ Անիի Հովվի շատ յուրօրինակ մատուռում վեց «խորանները» սեղանաձև էին։

Note 2. Dans le second groupe, Irind n’est pas tout à fait une octoconque, mais plutôt une heptaconque (= sept conques), puisque, comme à Bagnayr, son bras ouest est carré ;
à l’inverse, Tayots Kar/Taoskari (Tayk/Tao) avait sept bras rectangulaires et seule son abside orientale (très étroite)
était arrondie.

Նշում (2)․ Ութախորանների շարքում ներկայացված եկեղեցիներից Իրինդի եկ․ կարելի է համարել յոթախորան, քանի որ, ինչպես Բագնայրի դեպքում, դրա ամ․ թևը ուղղանկյուն է։ Իսկ Տայոց Քար եկեղեցում
(Տայք/Տաո), ընդհակառակը, միայն ավագ խորանն էր կիսաշրջանաձև, իսկ մյուս թևերը ուղղանկյուն էին։

Կենտրոնագմբեթ ճառագայթաձև հատակագիծ

Կենտրոնագմբեթ հատակագիծ, որտեղ ծավալները հավասարակշիռ ձևով ճառագայթանման դասավորված են գմբեթատակ* տարածության շուրջը։

Այս հատակագծի բնորոշ տեսակներն են վեցախորան* և ութախորան* հորինվածքները։ Դրանք ներգծված են գրեթե շրջանաձև բազմանկյան մեջ և հիմնականում ունեն արտաքին երկնիստ խորշեր*։

Կենտրոնագմբեթ ճառագայթաձև կարող են համարվել նաև քառախորան քառակուսի (Մաստարայի տիպ)* և անկյունագծային խորշերով քառախորան քառակուսի (Հռիփսիմեի տիպ)* հորինվածքները՝ չնայած, որ դրանք մի փոքր երկայնական* են։

երկնիստ խորշ – մեկ եզր է

երկայնական – հղում դեպի Երկայնական հատակագիծ

Plan centré à coupole sur carré tétraconque (type Mastara)

Plan centré à coupole* sur carré (ou rectangle proche du carré) dont chaque côté est échancré par une conque* en saillie extérieurement polygonale, arrondie ou rectangulaire.

Le volume correspondant à ce plan est un cube
(ou un parallélépipède presque cubique) expansé de quatre saillies et où les huit points de jonction des côtés et des quatre conques servent d’appuis au tambour* de la coupole*.
Compte tenu de l’assise du tambour, qui repose presque directement sur le périmètre mural, et de la technique arménienne de construction*, la stabilité d’une telle structure paraît optimale, tant en mode statique que sismique. L’autre avantage d’une telle composition est qu’elle permet une largeur notable de la coupole.

L’exemple type de cette composition, remarquable création de l’Âge d’or*, est l’église Saint-Jean de Mastara (c. 650). Sa coupole, d’un peu plus de 11 mètres de diamètre, probablement conservée à l’intérieur dans son état originel, est la plus large d’Arménie.

Plan centré à coupole — մեկ եզր է

Âge d’or — մեկ եզր է

technique arménienne de construction — մեկ եզր է

Églises arméniennes des VIIe et Xe-XIe s.
Plans centrés à coupole sur carré tétraconque.

Planche de plans d’après Paolo Cuneo 1980, p. 722-723,
sauf plans de St-Georges de Bagaran : Achot Hakobian
(Grigor Nalbandian et al. 2021, p. 20) ; Guèghvank et Datèm : Jean-Michel Thierry.

7-րդ և 10-11-րդ դդ. հայկական եկեղեցիներ։ Կենտրոնագմբեթ քառախորան
քառակուսի հատակագծեր:

Հատակագծերը՝ ըստ Պաոլո Կունեոյի
(1980 թ․, էջ 722-723), Բագարանի Ս. Գևորգի հատակագիծը՝ ըստ Աշոտ Հակոբյանի
(Գրիգոր Նալբանդյան և այլք, 2021 թ., էջ 20),
իսկ Գեղվանքի և Դատեմի հատակագծերը՝
ըստ Ժան-Միշել Թիերիի։

Կենտրոնագմբեթ քառախորան քառակուսի հատակագիծ (Մաստարայի տիպ)

Քառակուսի (կամ քառակուսուն մոտ ուղղակյուն) կենտրոնագմբեթ հատակագիծ*, որի յուրաքանչյուր կողմից ցցվում է արտաքուստ բազմանկյուն, կիսակլոր կամ ուղղանկյուն խորան*։

Այս հատակագծին համապատասխանող ծավալը խորանարդ է (կամ համարյա խորանարդաձև զուգահեռանիստ), որի չորս կողմերից ցցվում են ելուստներ և դրանց ու պատերի հատման ութ կետերը ծառայում են որպես գմբեթի* թմբուկի* հենարաններ։
Այսպիսի կառույցների կայունությունը կարծես ապահովված է թե՛ կայուն, թե՛ երկրաշարժային պայմաններում՝ շնորհիվ այն բանի, որ թմբուկի ստորին քարաշարքը նստում է գրեթե անմիջապես որմնային շրջագծի վրա, և շնորհիվ հայ շինարվեստի*։ Այսպիսի հորինվածքի մյուս առավելությունն այն է, որ թույլ է տալիս գմբեթի զգալի լայնություն:

Ոսկեդարում* ստեղծված այս նշանավոր հորինվածքի բնորոշ օրինակը Մաստարայի
Ս․ Հովհաննես եկեղեցին է (մոտ 650 թ․):
Դրա գմբեթը, որը հավանաբար ներսում պահպանվել է իր նախնական վիճակում,
11 մետրից քիչ ավելի տրամագծով
Հայաստանի ամենալայնն է։

կենտրոնագմբեթ հատակագիծ – մեկ եզր է

Կենտրոնագմբեթ հորինվածք – հղում դեպի Կենտրոնագմբեթ հատակագիծ

հայ շինարվեստ — մեկ եզր է

 

Mastara, égl. St-Jean (c. 650).
Plan d’après Mourad Hasratian 2000, p. 288

Մաստարա, Ս․ Հովհաննես եկ․ (մոտ 650 թ․)։
Հատակագիծը՝ ըստ Մուրադ Հասրաթյանի
(2000 թ․, էջ 288)

 

Mastara, égl. St-Jean (c. 650). Vue intérieure de la coupole.

Մաստարա, Ս․ Հովհաննես եկ․ (մոտ 650 թ․)։
Գմբեթի ներքին տեսք:

Plan centré à coupole sur carré tétraconque à niches diagonales (type Hripsimé)

(= Plan à coupole sur carré tétraconque tétraniche)

Plan centré* en carré (ou rectangle proche du carré) dont chaque côté du carré central est échancré par une conque* intérieurement arrondie, et dont chaque angle ouvre sur une niche* aux trois-quarts cylindrique.

Cette composition a été créée à la fin du du VIe s. simultanément en Arménie et en Ibérie (Géorgie).

À l’intérieur, l’alternance de conques et de niches diagonales crée une configuration rayonnante* que couronne la coupole*. Comme dans les compositions centrées à carré tétraconque* (type Mastara), le tambour* bénéficie de huit points d’appui. Ici toutefois ce sont les jonctions des côtés du carré et des quatre niches diagonales.

Les conques est et ouest sont plus grandes que les latérales (nord et sud) et sont très souvent précédées d’un avant-corps (un court bras voûté), ce qui confère au plan une légère longitudinalité*.

L’exemple type de ce plan en Arménie est l’église Ste-Hripsimé (c. 617-628) et en Ibérie (Géorgie) Ste-Croix (Djvari) de Mtskhéta (fin du VIe et premières décennies du VIIe s.).

Des variantes libres*, semi-libres* et inscrites* de ce plan existent. Dans les variantes inscrites, les plus nombreuses, les niches diagonales donnent accès à des pièces angulaires, deux à l’ouest, destinées peut-être initialement aux pénitents et catéchumènes, et deux à l’est. Lorsque les chambres angulaires orientales sont quadrangulaires (sans absidiole), ce sont des pastophoria* ou sacristies* ; quand elles sont dotées d’une absidiole*, ce sont des chapelles-sacristies*.

L’une des caractéristiques de cette composition sophistiquée est la présence fréquente de paires de niches insérées dans les façades de part et d’autre des conques. On peut supposer que l’une de leurs fonctions est architectonique* et parasismique* : celle d’alléger les masses murales en séparant les conques des pièces angulaires.

Dans la majeure partie des cas, ces niches extérieures sont dièdres* (triangulaires), mais à Ste-Hripsimé et à Garnahovit, elles sont trapézoïdales.

Plan centré – մեկ եզր է, հղում դեպի Plan centré à coupole

configuration rayonnante – մեկ եզր է, հղում դեպի Plan centré à coupole rayonnant

compositions centrées à carré tétraconque – մեկ եզր է, հղում դեպի Plan centré à coupole sur carré tétraconque

longitudinalité – հղում դեպի Plan longitudinal

libres – հղում դեպի Croix libre
semi-libres – հղում դեպի Croix semi-libre
inscrites – հղում դեպի Croix inscrite

 

Plans centrés du type Hripsimé.
Planche d’après Paolo Cuneo 1988, p. 722-723, sauf pour le plan de la chapelle St-Jean-Baptiste à Sébaste/Sivas, monastère St-Signe ([re-?]construite en 1800-1857 :
Jean-Michel Thierry 2000, p. 172.

Հռիփսիմեի տիպի կենտրոնագմբեթ հատակագծեր։
Հատակագծերը՝ ըստ Պաոլո Կունեոյի
(1988 թ., էջ 722-723), իսկ Սեբաստիայի/Սիվասի Ս. Նշան վանքի Ս. Հովհաննես Մկրտիչ մատուռի (վերա(՞)կառուցված 1800-1857 թթ.) հատակագիծը՝
ըստ Ժան-Միշել Թիերիի (2000 թ., էջ 172):

Vagharchapat/Étchmiadzine, égl. Ste-Hripsimé (c. 620).
Plan d’après Mourad Hasratian 2000, p. 307.

Վաղարշապատ/Էջմիածին,
Ս․ Հռիփսիմե եկ․ (մոտ 620 թ․)։

Հատակագիծը՝ ըստ Մուրադ Հասրաթյանի
(2000 թ․, էջ 307)։

Vagharchapat/Étchmiadzine, égl. Ste-Hripsimé (c. 620).
Vue du sud-est.

Վաղարշապատ/Էջմիածին, Ս․ Հռիփսիմե եկ․
(մոտ 620 թ․)։ Տեսքը հվ.-ալ.-ից:

Կենտրոնագմբեթ քառախորան քառակուսի հատակագիծ՝ անկյունագծային խորշերով (Հռիփսիմեի տիպ)

(= Կենտրոնագմբեթ քառախորան քառախորշ քառակուսի հատակագիծ)

Քառակուսի (կամ քառակուսուն մոտ ուղղակյուն) կենտրոնագմբեթ հատակագիծ*, որտեղ կենտրոնական քառակուսու յուրաքանչյուր կողմից ցցվում է ներսից կիսաշրջանաձև խորան*, իսկ յուրաքանչյուր անկյունից բացվում է երեք քառորդ գլանաձև խորշ*։

Այս հորինվածքը ստեղծվել է 6-րդ դ. վերջում միաժամանակ Հայաստանում և Վիրքում (Վրաստանում):

Խորանների և անկյունագծային խորշերի հերթագայման արդյունքում ներսում առաջանում է գմբեթով պսակված ճառագայթաձև հորինվածք*։ Ինչպես կենտրոնագմբեթ քառախորան քառակուսի հորինվածքներում* (Մաստարայի տիպ), այնպես էլ Հռիփսիմեի տիպի եկեղեցիներում թմբուկը նստում է ութ հենարանների վրա,
բայց այստեղ դրանք խորանների և անկյունագծային խորշերի
միացման տեղերն են։

Արևելյան և արևմտյան խորաններն ավելի մեծ են, քան կողայինները (հս. և հվ.), և իրենց առջև շատ հաճախ ունեն թաղակապ կարճ նախախորան, ինչից հատակագիծը մի փոքր երկայնական* է դառնում:

Այս հորինվածքի ամենաբնորոշ օրինակը Հայաստանում Ս. Հռիփսիմե եկեղեցին է
(մոտ 617-628 թ․), իսկ Վիրքում (Վրաստանում)՝ Մցխեթայի Ս. Խաչը (Ջվարի) (6-րդ դ. վերջից
7-րդ դ. առաջին տասնամյակները)։

Այս հատակագիծը կարող է լինել ազատ*, կիսազատ* և ներգծված*։ Ներգծվածի դեպքում շատ հաճախ անկյունագծային խորշերից բացվում են անկյունային սենյակներ*: Արևմտյան անկյունային սենյակները սկզբում հավանաբար նախատեսված են եղել ապաշխարողների և նորահավատների համար։ Արևելյան անկյունային սենյակները երբեմն քառանկյուն պաստոֆորիոններ* կամ ավանդատներ* են, երբեմն էլ խորանիկ* ունեն, այսինքն՝ մատուռ-ավանդատներ* են:

Այս բարդ հորինվածքի բնորոշ գծերից է հաճախ զույգ խորշերի* առկայությունը կառույցի յուրաքանչյուր ճակատին՝ խորանի կողքերին:
Այս խորշերը, խորաններն ու անկյունային սենյակներն իրարից բաժանելով, թեթևացնում են որմնային զանգվածը, ուստի հնարավոր է, որ դրանք ունեցել են ճարտարագիտական* և սեյսմակայուն* գործառույթ:
Մեծ մասամբ այս արտաքին խորշերը երկնիստ* են (եռանկյունաձև), իսկ
Ս. Հռիփսիմեում և Գառնահովտում՝ սեղանաձև:

կենտրոնագմբեթ հատակագիծ* — մեկ եզր է
ճառագայթաձև հորինվածք* — մեկ եզր է, հղում դեպի Կենտրոնագմբեթ ճառագայթաձև հատակագիծ

ազատ* — հղում դեպի Ազատ խաչով հատակագիծ

ներգծված* — հղում դեպի Ներգծված խաչով հատակագիծ

 

Plan centré à coupole sur carré tétraconque à niches diagonales, variante semi-libre (type Soradir)

(= Plan centré à coupole sur carré tétraconque tétraniche, variante semi-libre)

La variante semi-libre de la composition en carré tétraconque à niches* diagonales est représentée par deux églises : Soradir (qui est vraisemblablement la Sainte-Croix d’Aghbak, VIIe ou IXe s.) et la Sainte-Croix d’Aghtamar (915-921), toutes deux au Vaspourakan (actuelle Turquie orientale). L’abside* est flanquée par deux étroites chapelles-sacristies* auxquelles on accède depuis les niches diagonales orientales.

Dans les deux cas, l’aspect extérieur est marqué par la vivacité exceptionnelle du contour. Ce découpage anguleux trouve une justification particulièrement convaincante à Aghtamar, dans l’église palatine de Gaguik Artzrouni (908-943), premier roi du Vaspourakan : assurant un éclairage sans cesse changeant, il permet une remarquable mise en valeur du riche décor sculpté qui couvre les façades.

chapelle-sacristie* — մեկ եզր է

Plans centrés à coupole sur carré tétraconque
à niches diagonales, variante semi-libre.
Soradir ou Aghbak, égl. Ste-Croix (VIIe ou IXe s.),
et Aghtamar, égl. Ste-Croix (915-921).
Plans d’après Tommaso Breccia-Fratadocchi 1971, fig. 2,
et
DAA 8, 1974, p. 103.

Անկյունագծային խորշեր ունեցող կենտրոնագմբեթ քառախորան
քառակուսի հատակագծեր, կիսազատ տարբերակ։
Սորադիր կամ Աղբակի Ս. Խաչ եկ․ (7-րդ կամ 9-րդ դ․)
և Աղթամարի Ս․ Խաչ եկ․ (915-921 թթ․)։
Հատակագծերը՝ ըստ Տոմմազո Բրեչչիա-Ֆրատադոկկիի (1971 թ․, նկ․ 2)
և
DAA 8 (1974 թ․, էջ 103)։

Կենտրոնագմբեթ քառախորան քառակուսի հատակագիծ՝ անկյունագծային խորշերով, կիսազատ տարբերակ (Սորադիրի տիպ)

(= Կենտրոնագմբեթ քառախորան քառախորշ քառակուսի հատակագիծ, կիսազատ տարբերակ)

Անկյունագծային խորշերով* քառախորան քառակուսի հորինվածքի կիսազատ տարբերակը ներկայացնում են Վասպուրականի (այժմ՝ արևելյան Թուրքիա) երկու եկեղեցիներ՝ Սորադիրը (որն ամենայն հավանականությամբ Աղբակի Ս. Խաչն է, 7-րդ կամ 9-րդ դ.) և Աղթամարի Ս. Խաչը (915-921 թթ.): Խորանի* երկու կողմերում տեղադրված են նեղ մատուռ-ավանդատներ*, որոնց մուտքը արևելյան անկյունագծային խորշերից է:

Երկու եկեղեցիներն առանձնանում են շատ կտրտված արտաքին եզրագծով: Այս յուրահատկությունը հատկապես հիմնավորված է Աղթամարում՝ Վասպուրականի առաջին թագավոր Գագիկ Արծրունու (908-943 թթ.) պալատական եկեղեցու ճակատների վրա: Այդ բացառիկ կտրտվածությունից առաջանում է լույսի ու ստվերի մշտական խաղ, որից ճակատների առատ քանդակներն ավելի են աչքի ընկնում։

Aghtamar, égl. Ste-Croix (915-921), Vaspourakan
(actuelle Turquie orientale). Vue générale du n.-o.
Photo Zavèn Sargsian.

Աղթամար, Ս. Խաչ եկ. (915-921 թթ.),
Վասպուրական (այժմ՝ արևելյան Թուրքիա):
Ընդհ. տեսք հս.-ամ.-ից:
Լուս.՝ Զավեն Սարգսյան:

Plan centré à coupole sur carré tétraconque à quatre appuis libres (type Étchmiadzine)

(= Plan à coupole sur carré tétraconque tétrapode)

Plan carré dont chaque côté est échancré par une conque* intérieurement semicirculaire, et au centre duquel se dressent quatre appuis libres* qui portent la coupole*.
appui libre – մեկ եզր է

L’exemple type en est la cathédrale* d’Étchmiadzine. Selon l’historien du Ve s. Agathange, le concept en aurait été dicté à saint Grégoire l’Illuminateur dans une vision céleste, lors du baptême de l’Arménie.

L’historien commente ainsi cette vision : « les arcs qui se lient entre eux sur les [quatre] colonnes [représentent] l’égalité et l’unité de l’Église universelle, et la coupole qui est au-dessus est l’image de la cité suprême, lieu de rassemblement de l’unité du royaume des cieux ».

Le plan de la cathédrale a certes inspiré les architectes, mais a été peu reproduit, probablement en raison de la sacralité considérable qui s’attachait à ce sanctuaire fondé par l’Illuminateur sur le lieu de la vision divine.
Ce plan est employé, avec des proportions resserrées, une seule fois au VIIe s. à Bagaran
(624-631) et une fois, peut-être au Xe s., à la chapelle* (détruite) de Bobosguéri (province de Tayk/Tao).

Il faut attendre le XIXe s. pour en voir des variantes dans deux sanctuaires importants. Le premier est l’église principale du monastère* de St-Thaddée en Artaz (1811-1820, nord-ouest de l’Iran), dont l’abside* manque, car une église plus ancienne occupe son emplacement et n’apparaît pas sur le plan. Le deuxième est la cathédrale St-Sauveur de Chouchi (1868-1887, Artsakh/Haut-Karabagh) où le modèle d’Étchmiadzine est librement réinterprété.

 

Plans centrés en carré tétraconque tétrapode
(type Étchmiadzine).

Planche de plans d’après Paolo Cuneo 1988, p. 722-723,
sauf pour le plan de Bobosguéri :
Vakhtang Béridzé 1981, p. 139, fig. 95.

Կենտրոնագմբեթ քառախորան քառամույթ
քառակուսի հատակագծեր (Էջմիածնի տիպ):

Հատակագծերը՝ ըստ Պաոլո Կունեոյի
(1988 թ․, էջ 722-723), իսկ Բոբոսգերիի հատակագիծը՝ ըստ Վախթանգ Բերիձեի (1981 թ., էջ 139, նկ. 95):

Vagharchapat, cathédrale Ste-Étchmiadzine,
plan hypothétique de l’édifice à la fin du Ve s.,
reconstitué à la suite des fouilles des années 1950.

Plan d’après Alexandre Sahinian 1966, pl. XXIX.

Վաղարշապատ, Ս. Էջմիածին մայր տաճար,
5-րդ դ. վերջի ենթադրյալ հատակագիծը՝
վերակազմված 1950 թթ. պեղումներից հետո:

Հատակագիծը՝ ըստ Ալեքսանդր Սահինյանի
(1966 թ., աղ. XXIX):

Կենտրոնագմբեթ քառախորան քառակուսի հատակագիծ՝ չորս ազատ հենարանով (Էջմիածնի տիպ)

(= Կենտրոնագմբեթ քառախորան քառամույթ քառակուսի հատակագիծ)

Քառակուսի կենտրոնագմբեթ հատակագիծ*, որի յուրաքանչյուր կողմից ցցվում է ներսից կիսաշրջանաձև խորան*, և որտեղ գմբեթը* հենվում է չորս ազատ հենարանների* վրա։

Այս հատակագծի ամենաբնորոշ օրինակը Էջմիածնի մայր տաճարն* է։ Ըստ 5-րդ դ․ պատմիչ Ագաթանգեղոսի՝ այս հորիվածքը երևացել է Գրիգոր Լուսավորչին մի երկնային տեսիլքի մեջ Հայոց Դարձի ժամանակ։

Պատմիչն այդ տեսիլքը մեկնաբանում է այսպես․ «[չորս] սյուների վրա իրար միացող կամարները համընդհանուր եկեղեցու միասնության և հավասարության նշաններն են, իսկ դրանցից վեր գտնվող գմբեթը վերին քաղաքի պատկերն է՝ երկնային արքայության միասնության համախմբման վայրը»:

[Գրաբար բնագիրը՝ Իսկ կամարքն որ ի սեանց անտի ի միմեանս կապէին՝ այս ինքն է հաւասարութիւն միաբանութեան կաթողիկէ եկեղեցւոյ: Իսկ խորանն ի վերայ՝ ունի զաւրինակ վերնոյ քաղաքին, զժողովարանն միաբանութեան արքայութեանն երկնից:]

Այս հատակագիծը, անշուշտ, ոգեշնչել է ճարտարապետներին, բայց քիչ է վերարտադրվել: Դրա պատճառներից է, հավանաբար, Լուսավորչի աստվածային տեսիլքի տեղում կառուցված մայր տաճարի գերսրբազան բնույթը:
Սեղմված համաչափություններով այն կիրառվել է միայն մեկ անգամ Բագարանում (624-631 թթ.) և մեկ անգամ էլ Բոբոսգերի մատուռում (այժմ՝ ավերակ, գուցե 10-րդ դ., Տայք/Տաո շրջան):

Երկար դադարից հետո՝ 19-րդ դարում, այդ հատակագծի տարբերակները կիրառվեցին երկու կարևոր սրբարաններում: Առաջինը՝ Արտազի Ս. Թադե վանքի* գլխավոր եկեղեցին է (1811-1820 թթ., Իրանի հյուսիս-արևմուտք), որի խորանը* բացակայում է (դրա տեղը զբաղեցնող ավելի հին եկեղեցին հատակագծում ընդգրկված չէ): Իսկ երկրորդը՝ Շուշիի Ս. Ամենափրկիչն է (1868-1887 թթ., Արցախ), որտեղ Էջմիածնի հատակագիծը ազատ մեկնաբանված է:

կենտրոնագմբեթ հատակագիծ — մեկ եզր է
ազատ հենարան — մեկ եզր է
մայր տաճար — մեկ եզր է

Plan centré à coupole sur croix grecque

Voir : Plan tétraconque

Կենտրոնամբեթ hունական խաչով հատակագիծ

Տե՛ս Քառախորան հատակագիծ

Plan centré à coupole sur croix tétraconque

Voir : Plan tétraconque

Կենտրոնամբեթ քառախորան խաչով հատակագիծ

Տե՛ս Քառախորան հատակագիծ

Plan centré à coupole sur hexaconque

Voir : Hexaconque

Կենտրոնամբեթ վեցախորան հատակագիծ

Տե՛ս Վեցախորան

 

Plan centré à coupole sur octoconque

Voir : Octoconque

Կենտրոնամբեթ ութախորան հատակագիծ

Տե՛ս Ութախորան

 

Plan centré à coupole sur tétraconque

Voir : Plan tétraconque

Կենտրոնամբեթ քառախորան հատակագիծ

Տե՛ս Քառախորան հատակագիծ

 

Plan centré à coupole sur tétraconque inscrite

Plan dans lequel l’espace cruciforme* à quatre conques* coiffé
par la coupole* est entouré d’une enveloppe quadrangulaire,
polygonale ou circulaire. Cette inscription est liée à la présence de quatre chapelles-sacristies* dans les quadrants (les angles extérieurs) de la croix.

Au VIIe s., le plan tétraconque* est presque toujours en croix libre*.
Ses variantes semi-libre* et inscrite s’observent surtout dans des églises de la période des royaumes* (fin IXe-XIe s.). Elles participent d’une tendance à l’inscription des volumes cruciformes qui se généralise à partir de cette période.

Le plan en tétraconque inscrite a trois variantes : inscrite dans un rectangle*, dans un cercle* ou un polygone et dans un déambulatoire annulaire*.

plan tétraconque – մեկ եզր է

croix libre – մեկ եզր է

semi-libre – հղում դեպի Croix semi-libre

période des royaumes – մեկ եզր է

inscrite dans un rectangle – մեկ եզր է, հղում դեպի Plan centré à coupole sur tétraconque inscrite dans un rectangle

cercle – հղում դեպի Plan centré à coupole sur tétraconque inscrite dans un cercle ou un polygone

déambulatoire annulaire – մեկ եզր է, հղում դեպի Plan centré à coupole sur tétraconque inscrite dans un déambulatoire annulaire (type Zvartnots)

Կենտրոնագմբեթ ներգծված (ներգրված) քառախորան խաչով հատակագիծ

Հատակագիծ, որում չորս խորաններ* ունեցող և գմբեթով* պսակված խաչաձև* տարածությունը ներառված է ուղղանկյուն, բազմանկյուն կամ շրջանաձև եզրագծի մեջ։ Այս ներգծվածությունը կապված է արևելյան և արևմտյան խորաններին կից չորս ավանդատների առկայության հետ։

7-րդ դարում քառախորան հատակագիծը* գրեթե միշտ ազատ խաչով* տեսակի է։ Դրա կիսազատ* և ներգծված տարբերակները հանդիպում են առավելապես Բագրատունյաց շրջանի*
(9-րդ դ․ վերջից 11-րդ դ․) եկեղեցիներում։ Առհասարակ
այդ շրջանի հատակագծերում խաչաձև հորինվածքները ներգծելու միտում է նկատվում։

Ներգծված քառախորան խաչով հատակագիծն ունի երեք ենթատեսակ՝ ուղղանկյուն* եզրագծով, շրջանաձև* կամ բազմանկյուն եզրագծով և օղակաձև ճեմասրահով*։

քառախորան հատակագիծը – մեկ եզր է
ազատ խաչ — մեկ եզր է
կիսազատ – հղում դեպի Կիսազատ
խաչ
Բագրատունյաց շրջան – մեկ եզր է

ուղղանկյուն – հղում դեպի Կենտրոնագմբեթ քառախորան խաչով հատակագիծ՝ ներգծված (ներգրված) ուղղանկյան մեջ

շրջանաձև – հղում դեպի Կենտրոնագմբեթ քառախորան խաչով հատակագիծ՝ ներգծված (ներգրված) շրջանի կամ բազմանկյան մեջ

օղակաձև ճեմասրահով – մեկ եզր է, հղում դեպի Կենտրոնագմբեթ քառախորան խաչով հատակագիծ՝ ներգծված (ներգրված) օղակաձև ճեմասրահի մեջ (Զվարթնոցի տիպ)

 

Plan centré à coupole sur tétraconque inscrite dans un cercle ou dans un polygone

Plan dans lequel l’espace cruciforme* à quatre conques* coiffé par la coupole* est inscrit dans un périmètre circulaire ou polygonal (presque circulaire). L’inscription est liée à la présence de quatre chapelles-sacristies* dans les quadrants (angles extérieurs) de la croix.

Le contour circulaire ou quasi circulaire de ces compositions entraîne une réduction de l’espace disponible dans les quadrants : les sacristies*
s’y adaptent en se réduisant à leur tour. Par ailleurs,
le contour proche du cercle est peut-être l’indice d’une fonction mémoriale* ou funéraire* de ces sanctuaires.

Mémoriale – հղում դեպի Chapelle mémoriale
Funéraire – hղում դեպի Chapelle funéraire

Ce genre de plan s’observe dans quatre églises
de la période des royaumes* (fin IXe-XIe s.). L’enveloppe est circulaire à l’église ouest de Marmachèn (déb. XIe s.) et à la chapelle
St-Grégoire de Sanahin (fin Xe s.) ;
elle est polygonale à Ste-Sion de Garni
(24 faces, quasi circulaire, datation incertaine) et à St-Serge de Khetzkonk (20 faces, 1024).

Deux autres cas sont proches mais atypiques :

a) St-Jean-Baptiste de Khetzkonk (fin du IXe ou début du Xe s., détruite) était une tétraconque entourée d’un polygone irrégulier qui contournait quatre très petites chapelles-sacristies.

b) La chapelle de la citadelle d’Ani (Xe s., détruite) ne possédait que deux très petites chapelles-sacristies à l’est, mais était inscrite dans un polygone dodécagonal irrégulier.
période des royaumes – մեկ եզր է

Églises à coupole sur tétraconque inscrite
dans un cercle ou un polygone, (fin IXe-XIe s.).

Planche de plans d’après Paolo Cuneo 1988, p. 724-725,
sauf le plan de la chapelle St-Grégoire de Sanahin :
Hovhannès Khalpakhtchian 1973, p. 16.

Շրջանի կամ բազմանկյան մեջ ներգծված կենտրոնագմբեթ քառախորան խաչ հատակագծեր
(9-րդ դ. վերջ-11-րդ դ․)։

Հատակագծերը՝ ըստ Պաոլո Կունեոյի (1988 թ․,
էջ 724-725) և Սանահինի Ս. Գրիգոր մատուռի հատակագիծը՝ ըստ Հովհաննես Խալփախչյանի
(1973 թ., էջ 16):

Կենտրոնագմբեթ քառախորան խաչով հատակագիծ՝ ներգծված (ներգրված) շրջանի կամ բազմանկյան մեջ

Հատակագիծ, որում չորս խորաններ* և չորս ավանդատներ* ունեցող, գմբեթով* պսակված խաչաձև* տարածությունը ներառված է շրջանաձև կամ բազմանկյուն (գրեթե շրջանաձև) եզրագծի մեջ։ Ներգծվածությունը կապված է արևելյան և արևմտյան խորաններին կից չորս մատուռ-ավանդատների* առկայության հետ։

Արտաքին եզրագծի շրջանաձև կամ գրեթե շրջանաձև լինելը կրճատում է ավանդատներին* հատկացվող տարածքը, ինչի արդյունքում դրանք փոքրանում են։ Բացի այդ, շրջանաձևությունը հուշում է, որ այս սրբարանները հավանաբար ունեցել են հուշային* կամ դամբանական* գործառույթ։

Հուշային – հղում դեպի Հուշամատուռ
Դամբանական — hղում դեպի Մատուռ-դամբարան (Դամբանական մատուռ)

Այսպիսի հատակագծով են կառուցված Բագրատունյաց շրջանի* (9-րդ դ. վերջ-11-րդ դ․) չորս եկեղեցիներ՝ Մարմաշենի արևմտյան եկեղեցին (11-րդ դ․ սկիզբ) ու Սանահինի
Ս. Գրիգոր մատուռը (10-րդ դարի վերջ), որոնք շրջանաձև եզրագիծ ունեն, և Գառնիի Ս․ Սիոնը (հստակ թվագրում չկա), որի եզրագիծը
24-նիստանի, գրեթե շրջանաձև բազմանկյուն է, և Խծկոնքի Ս․ Սարգիսը (1024 թ․),
որը 20-նիստանի բազմանկյուն է։

Նույն շրջանի ևս երկու եկեղեցիներ ունեն նման հատակագիծ, սակայն որոշ առանձնահատկություններով․

ա) Խծկոնքի Ս․ Հովհաննես Մկրտիչը (9-րդ դ. վերջ կամ 10-րդ դ․ սկիզբ, այժմ՝ ավերված), որում խաչաձև տարածությունը և չորս փոքր ավանդատները ներառված են անկանոն բազմանկյան մեջ:

բ) Անիի միջնաբերդի մատուռը (10-րդ դ․, այժմ՝ ավերված), որում խաչաձև տարածությունը և արևելյան երկու փոքր ավանդատները ներառված են 12-նիստանի անկանոն բազմանկյան մեջ։

Բագրատունյաց շրջան – մեկ եզր է

Plan centré à coupole sur tétraconque inscrite dans un déambulatoire annulaire (type Zvartnots)

Plan dans lequel l’espace central cruciforme* à quatre conques* coiffé par la coupole* est entouré d’un couloir ou déambulatoire annulaire*. Le contour extérieur de ce dernier est polygonal ou circulaire.

L’aspect rotondal créé par l’enveloppe annulaire et la structure à trois niveaux des monuments construits de cette manière indiquent probablement que leur source d’inspiration était la rotonde érigée par l’empereur Constantin au IVe siècle à Jérusalem sur la tombe du Christ.

Le représentant emblématique de cette composition en Arménie est la cathédrale* de Zvartnots (milieu du VIIe s.). Ce grand édifice à la structure complexe a été détruit probablement par un tremblement de terre (Xe s.) et la restitution de son aspect initial a fait l’objet d’hypothèses divergentes.

Son modèle a été repris plus ou moins fidèlement dans plusieurs sanctuaires importants
de la région arménienne et sud-caucasienne : l’église de Lékit en Albanie du Caucase,
actuel Azerbaïdjan (c. années 650-660),
la cathédrale de Banak/Bana (fin IXe-début Xe s.)
dans la province arméno-géorgienne de Tayk/Tao
et l’église St-Grégoire du roi Gaguik à Ani
(début du XIe s.).

déambulatoire annulaire – մեկ եզր է

Plans des monuments arméniens et sud-caucasiens à coupole sur tétraconque inscrite dans un déambulatoire annulaire.
Plans d’après Paolo Cuneo 2008, p. 724-725,
et Stepan Mnatsakanian 1971, p. 64, fig. 28.

Օղակաձև ճեմասրահի մեջ ներգծված կենտրոնագմբեթ քառախորան խաչ հատակագծով հայկական և հարավկովկասյան հուշարձանները:
Հատակագծերը՝
ըստ Պաոլո Կունեոյի (2008 թ․, էջ 724-725)
և Ստեփան Մնացականյանի (1971 թ․, էջ 64, նկ․ 28)։

Կենտրոնագմբեթ քառախորան խաչով հատակագիծ՝ ներգծված (ներգրված) օղակաձև ճեմասրահի մեջ (Զվարթնոցի տիպ)

Հատակագիծ, որում կենտրոնական խաչաձև* քառախորան* գմբեթավոր* տարածությունը ներգծված է օղակաձև ճեմասրահի* մեջ,
որն իր հերթին ներառված է բազմանկյուն կամ շրջանաձև արտաքին եզրագծի մեջ։

Օղակաձև ճեմասրահը և եռահարկ հորինվածքն այսպիսի հատակագծով կառույցներին հաղորդում են բոլորակի տեսք, որը հավանաբար ներշնչված է Երուսաղեմում 4-րդ դ. Քրիստոսի գերեզմանի վրա Կոնստանտինոս Ա Մեծի կառուցած բոլորակաձև շինությունից։

Հայաստանում այս հորինվածքի ամենաբնորոշ օրինակը Զվարթնոցի մայր տաճարն* է
(7-րդ դ․ կեսեր)։ Բարդ կառուցվածքով այս մեծածավալ շինությունը հավանաբար քանդվել է երկրաշարժից (10-րդ դ.), և դրա վերակազմության վերաբերյալ կան մի քանի իրարամերժ վարկածներ։

Զվարթնոցի օրինակով են կառուցված հայկական եւ հարավկովկասյան տարածաշրջանի մի քանի կարևոր եկեղեցիներ՝ Աղվանքի Լեկիթ եկեղեցին
(մոտ 650-660 թթ․, այժմ՝ Ադրբեջանի տարածք), հայ-վրացական Տայք/Տաո նահանգի
Բանակ/Բանա մայր տաճարը
(9-րդ դ․ վերջ — 10-րդ դ․ սկիզբ)
և Անիի Ս․ Գրիգոր Գագկաշեն եկեղեցին
(11-րդ դ․ սկիզբ)։

մայր տաճար – մեկ եզր է

օղակաձև ճեմասրահ – մեկ եզր է

Plan centré à coupole sur tétraconque inscrite dans un rectangle

Plan dans lequel l’espace cruciforme coiffé par la coupole*, à quatre conques* et à quatre
chapelles-sacristies*, est inscrit dans une enveloppe rectangulaire.

Ce plan s’observe dans deux églises de la période des royaumes* (fin IXe-XIe s.) :

1) l’église principale du groupe ouest du monastère de Tsakhats-Kar (fin du IXe ou Xe s., très endommagée), qui se distingue par la longueur insolite de son abside* principale.

2) l’église Saints-Apôtres d’Ani (début du XIe s., en ruine), qui donnait un exemple original d’une telle structure. Chacune des quatre sacristies* était une chapelle miniature couverte par une petite coupole. Le résultat était une composition à cinq coupoles, évoquant les églises médiévales byzantines.

 

période des royaumes – մեկ եզր է

Monastère de Tsakhats-Kar, groupe ouest,
plan de l’église principale (fin du IXe ou Xe s.).

Plan d’après Paolo Cuneo 1988, p. 721.

Ցախաց Քար վանք, ամ․ հուշարձանախումբ,
գլխ․ եկ․ (9-րդ դ․ վերջ կամ 10-րդ դ․):

Հատակագիծը՝ ըստ Պաոլո Կունեոյի (1988 թ․, էջ 721)։

Կենտրոնագմբեթ քառախորան խաչով հատակագիծ՝ ներգծված (ներգրված) ուղղանկյան մեջ

Հատակագիծ, որում գմբեթով* պսակված խաչաձև* տարածությունն իր չորս խորաններով* և չորս մատուռ-ավանդատներով* ներառված է ուղղանկյուն եզրագծի մեջ։

Հանդիպում է Բագրատունյաց շրջանի*
(9-րդ դ․ վերջ – 11-րդ դ․) երկու եկեղեցիներում՝

1) Ցախաց Քար վանքի արևմտյան հուշարձանախմբի գլխավոր եկեղեցում
(9-րդ դ․ վերջ կամ 10-րդ դ․, այժմ՝ կիսավեր), որն աչքի է ընկնում գլխավոր խորանի* անսովոր երկարությամբ։

2) Անիի Ս․ Առաքելոց եկեղեցում (11-րդ դ․ սկիզբ, այժմ՝ ավերակ), որում այս հատակագիծը յուրահատուկ դրսևորում ունի․ չորս ավանդատներից* յուրաքանչյուրը, որպես փոքր մատուռ, պսակված էր գմբեթով։ Այդպիսով, կառույցն ուներ հինգ գմբեթ՝ նմանվելով միջնադարյան բյուզանդական եկեղեցիներին։

Բագրատունյաց շրջան – մեկ եզր է

 

Ani, égl. Sts-Apôtres (début XIe s.), plan.
Relevé Toros Toramanian, in Samvel Karapetian 2011, p. 113, fig. 285.

Անի, Ս․ Առաքելոց եկ․ (11-րդ դ․ սկիզբ) հատակագիծը:
Չափագրությունը՝ Թորոս Թորամանյան, ըստ Սամվել Կարապետյանի
(2011 թ., էջ 113, նկ․ 285)։

Ani, égl. Sts-Apôtres (début XIe s.), vue du nord-ouest.
Restitution Nikolaï Tokarski 1961, p. 204, fig. 68.

Անի, Ս․ Առաքելոց եկ․ (11-րդ դ․ սկիզբ)։ Տեսքը հս․-ամ․-ից։
Վերակազմությունը՝ Նիկոլայ Տոկարսկի (1961 թ․, էջ 204, նկ․ 68)։

Plan centré à coupole sur tétraconque libre

Plan tétraconque* dans lequel les bras de la croix font saillie. Le contour extérieur de ces quatre saillies d’égales dimensions peut être demi-circulaire, polygonal ou rectangulaire.

Dans ce volume parfaitement équilibré les bras de la croix, extérieurement dégagés, sont dirigés vers les quatre parties du monde à partir de l’espace sacré placé sous le symbole de la voûte céleste.

Ce plan s’emploie pour des chapelles*, probablement mémoriales* ou funéraires*, datables des VIe-VIIe s. Il apparaît encore dans quelques cas à la période des royaumes* (Parpi, Tzaghkachèn, Choghagavank, Bagaran). Le plan de Tordan paraît en croix inscrite* ; en réalité, les sacristies* sont des ajouts. La chapelle de Yakhtchan se distingue en ce qu’elle est rupestre (creusée dans la roche) ; c’est donc conventionnellement que son plan est inséré dans cette planche.

Plan tétraconque – մեկ եզր է

mémoriale – հղել դեպի Chapelle mémoriale
funéraire – հղել դեպի Chapelle funéraire

période des royaumes – մեկ եզր է
croix inscrite – մեկ եզր է

Plans à coupole sur croix tétraconque libre (VIe-VIIe s.).
D’après les planches synoptiques de Paolo Cuneo 2008,
p. 718-719 ; sauf les plans de Tilk et Tordan :
Jean-Michel Thierry ; Yakhtchan : Samvel Karapetian 2022,
p. 81 ; Bagaran, Chouchanavank : Achot Hakobian
(Grigor Nalbandian et al. 2021, p. 40).

Կենտրոնագմբեթ քառախորան ազատ խաչ հատակագծեր (6-7-րդ դդ․)՝ քաղված Պաոլո Կունեոյի (2008 թ․, էջ 718-719) համապարփակ աղյուսակներից, Թիլքի և Թորդանի հատակագծերը՝
ըստ Ժան-Միշել Թիերիի, Յախչանի հատակագիծը՝
ըստ Սամվել Կարապետյանի (2022 թ., էջ 81),
իսկ Բագարանի Շուշանավանքի հատակագիծը՝
ըստ Աշոտ Հակոբյանի
(Գրիգոր Նալբանդյան և այլք, 2021 թ., էջ 40:)

Կենտրոնագմբեթ քառախորան ազատ խաչով հատակագիծ

Քառախորան հատակագիծ*, որտեղ չորս խաչաթևերն արտաքինից տեսանելի են։ Դրանք հավասար չափեր ունեն և արտաքինից կարող են լինել կիսաշրջանաձև, բազմանկյուն կամ ուղղանկյուն։

Այսպիսի հատակագծով կառույցները լիարժեք հավասարակշռված են, և դրանց արտաքուստ ընդգծված խաչաթևերը երկնակամարի խորհրդանիշի ներքո համախմբված սրբազան տարածքից ձգվում են դեպի աշխարհի չորս կողմերը։

Այս հատակագծով են կառուցված 6-7-րդ դդ․ թվագրվող մի քանի մատուռներ (հավանաբար հուշային* կամ դամբանական*): Այն երբեմն հանդիպում է նաև Բագրատունյաց շրջանում* (Փարպի, Ծաղկաշեն, Շողագավանք, Բագարան): Թվում է, թե Թորդանի հատակագիծը ներգծված խաչով* է: Սակայն, իրականում, ավանդատներն* ավելի ուշ են ավելացվել: Իսկ Յախչանի մատուռն առանձնանում է նրանով, որ ժայռափոր է: Ուստի դրա հատակագիծը պայմանականորեն է ներառվել այս աղյուսակի մեջ:

Քառախորան հատակագիծ – մեկ եզր է

հուշային – հղել դեպի Հուշամատուռ
դամբանական – հղել դեպի Մատուռ – դամբարան (Դամբանական մատուռ)

Բագրատությաց շրջան – մեկ եզր է
ներգծված խաչ – մեկ եզր է

Plan centré à coupole sur tétraconque semi-libre

Plan centré à coupole* sur tétraconque* dans lequel deux chapelles-sacristies* sont placées de part et d’autre de l’abside*. Le bras oriental de la composition est ainsi englobé dans un contour quadrangulaire, tandis que le bras ouest est dégagé.

Dans quelques cas, des chapelles-sacristies occupent trois des quatre angles, et dans d’autres, il n’y a qu’une chapelle-sacristie.

Plan centré à coupole sur tétraconque – մեկ եզր է

Plans à coupole sur croix tétraconque semi-libre
(VIe-Xe s.).

Plans d’après les planches synoptiques
de Paolo Cuneo 2008, p. 719-721.

Կենտրոնագմբեթ քառախորան կիսազատ խաչով հատակագծեր (6-10-րդ դդ․)։
Հատակագծերը՝ Պաոլո Կունեոյի (2008 թ․, էջ 719-721) համապարփակ աղյուսակներից։

Կենտրոնագմբեթ քառախորան կիսազատ խաչով հատակագիծ

Քառախորան հատակագիծ*, որտեղ արևելյան խորանին* կից առկա են երկու մատուռ-ավանդատներ*: Դրանք խորանի հետ միասին ներառված են արտաքին ուղղանկյուն եզրագծի մեջ, մինչդեռ արևմտյան խաչաթևն արտաքինից տեսանելի է։

Որոշ դեպքերում մատուռ-ավանդատները երեքն են, երբեմն էլ՝ միայն մեկը։

Քառախորան հատակագիծ – մեկ եզր է

Plan cruciforme à coupole

Plan en forme de croix surmontée d’une coupole*. La coupole, surélevée par le tambour*, est placée au-dessus du carré formé par la jonction des quatre bras de la croix.

Cette composition est la quintessence de l’architecture chrétienne d’Arménie et l’une de ses principales matrices.

Parmi les variantes de ce plan, on distingue celles à croix libre*, à croix semi-libre* et à croix inscrite*.

Dans les plans en croix libre, les bras de la croix sont entièrement dégagés, visibles de l’extérieur.

Lorsque des sacristies* (pièces angulaires) sont introduites dans les deux angles orientaux d’une croix libre, on parle de plan en croix semi-libre (ou semi-inscrite).

Les plans en croix inscrite présentent une croix intérieure entourée d’un périmètre mural carré, rectangulaire, polygonal ou circulaire.

croix libre – մեկ եզր է
croix inscrite – մեկ եզր է
croix semi-libre – մեկ եզր է

Parmi les plans cruciformes aussi bien libres qu’inscrits, trois sous-groupes dépendent du nombre de conques. Dans la croix monoconque*, seul le bras oriental est intérieurement arrondi ; dans la croix triconque*, les bras nord, est et sud sont intérieurement arrondis ; enfin la croix tétraconque* a ses quatre bras intérieurement arrondis.

 

Principales variantes de plan cruciforme.
Dessins schématiques Fabien Krähenbühl.

 

Խաչաձև հատակագծի գլխավոր տարբերակները:
Պարզեցված գծանկարները՝ Ֆաբյեն Կրեհենբյուլ:

Խաչաձև գմբեթավոր հատակագիծ

Հատակագիծ, որտեղ խաչի ձև ունեցող ներքին տարածությունը պսակված է գմբեթով*։ Գմբեթն իր թմբուկով հենվում է խաչաթևերի հատման մասում առաջացած քառակուսու վրա։

Հայկական քրիստոնեական
ճարտարապետության կարևորագույն հորինվածքներից է և բազմաթիվ հատակագծային ենթատեսակների ստեղծման հիմք է հանդիսացել։

Այս հատակագծի տարբերակները կարող են լինել ազատ խաչով*, կիսազատ խաչով*
և ներգծված խաչով*։

Ազատ խաչով հատակագծով եկեղեցիներում խաչի բոլոր չորս թևերը դրսից ցցուն են՝ տեսանելի։

Կիսազատ խաչով հատակագծով եկեղեցիների արևելյան ավանդատները* ավագ խորանի հետ ներառված են ուղղանկյուն շրջագծի մեջ,
իսկ արևմտյան կողմում ավանդատներ չկան,
և արևմտյան խաչաթևը դրսից տեսանելի է։

Ներգծված խաչով (ներգրված խաչով) հատակագծի դեպքում կառույցը
ներսից խաչաձև է, իսկ դրսից՝ քառակուսի, ուղղանկյուն, բազմանկյուն կամ շրջանաձև։
ազատ խաչ – մեկ եզր է
Կիսազատ խաչ – մեկ եզր է
ներգծված խաչ/ներգրված խաչ – մեկ եզր է

Ըստ խորանների քանակի՝ խաչաձև հատակագծով եկեղեցիները լինում են միախորան*, որտեղ միայն ալ․ խաչաթևն է ներսից կիսաշրջանաձև, եռախորան*, որտեղ ալ․, հս․ և հվ․ խաչաթևերն են ներսից կիսաշրջանաձև և քառախորան*, որտեղ բոլոր չորս խաչաթևերը ներսից կիսաշրջանաձև են։

 

Plan en croix inscrite

Voir : Croix inscrite

Ներգծված (ներգրված) խաչով հատակագիծ

Տե՛ս Ներգծված (ներգրված) խաչ

Plan en croix inscrite à deux appuis libres ouest

Voir : Plan à coupole sur croix inscrite à deux appuis libres ouest

Ներգծված (ներգրված) խաչով հատակագիծ՝ երկու ազատ արևմտյան հենարանով

Տե՛ս Ներգծված (ներգրված) խաչով գմբեթավոր հատակագիծ՝ երկու ազատ արևմտյան հենարանով

Plan en croix inscrite à quatre appuis libres

Voir : Plan à coupole sur croix inscrite à quatre appuis libres

Ներգծված (ներգրված) խաչով հատակագիծ՝ չորս ազատ հենարանով

Տե՛ս Ներգծված (ներգրված) խաչով գմբեթավոր հատակագիծ՝ չորս ազատ հենարանով

Plan en croix inscrite cloisonnée

Voir : Croix inscrite cloisonnée

Միջնորմներով (խորշկեն) ներգծված (ներգրված) խաչով հատակագիծ

Տե՛ս Միջնորմներով (խորշկեն) ներգծված (ներգրված) խաչ

Plan en croix latine

Voir : Plan à coupole sur croix latine

Լատինական խաչով հատակագիծ

Տե՛ս Լատինական խաչով գմբեթավոր հատակագիծ

Plan en croix latine triconque

Voir : Plan à coupole sur croix latine triconque

Եռախորան լատինական խաչով հատակագիծ

Տե՛ս Եռախորան լատինական խաչով գմբեթավոր հատակագիծ

Plan en croix latine triconque à coupole sur quatre appuis libres

Voir : Plan à coupole sur croix latine triconque à quatre appuis libres

Եռախորան լատինական խաչով գմբեթավոր հատակագիծ՝ չորս ազատ հենարանով

Plan en croix libre

Voir : Croix libre

Ազատ խաչով հատակագիծ

Տե՛ս Ազատ խաչ

Plan en croix semi-libre

Voir : Croix semi-libre

Կիսազատ խաչով հատակագիծ

Տե՛ս Կիսազատ խաչ

Plan en nef à coupole

Voir : Nef à coupole

 

Գմբեթավոր նավով հատակագիծ

Տե՛ս Գմբեթավոր նավ

Plan en salle à coupole

Voir : Salle à coupole

 

Գմբեթավոր սրահով/գմբեթավոր դահլիճով հատակագիծ

Տե՛ս Գմբեթավոր սրահ/գմբեթավոր դահլիճ

Plan longitudinal (oblong)

Plan développé en longueur, c.-à-d. étiré dans le sens ouest-est.

Les églises sans coupole*, de plans mononef* et basilical* (trinef*), ainsi que les églises à coupole sur croix latine*, sont longitudinales.

Parmi les églises à coupole, malgré l’attraction centripète de celle-ci, la longitudinalité héritée des basiliques* reste présente dans trois types principaux :

a) Églises en croix inscrite à quatre appuis libres* (type Ste-Gayané), parfois erronément appelées
« basiliques à coupole ».

b) Églises en croix triconque à coupole sur quatre appuis libres* (type cathédrale de Talin), parfois improprement appelées « basiliques triconques à coupole ».

c) Salles à coupole* et leurs dérivés : croix inscrites cloisonnées* et nefs à coupole*.

Certains plans centrés et rayonnants*, bien qu’assemblés autour de l’espace couvert par la coupole, ont, eux aussi, une certaine longitudinalité. Celle-ci leur vient de la présence d’un avant-corps devant les conques* ouest et est, ou de l’allongement du bras ouest.

Axe sacré – մեկ եզր է
Plan centré – մեկ եզր է
Églises en croix inscrite à quatre appuis libres – մեկ եզր է

église à coupole sur croix latine – մեկ եզր է, հղում դեպի Plan à coupole sur croix latine

église en croix inscrite à quatre appuis libres – մեկ եզր է, հղում դեպի Plan à coupole sur croix inscrite à quatre appuis libres

église en large croix triconque à coupole sur quatre appuis libres – մեկ եզր է, հղում դեպի Plan à coupole sur large croix latine triconque à quatre appuis libres

salle à coupole – մեկ եզր է
croix inscrite cloisonnée – մեկ եզր է, հղում դեպի Plan à coupole sur croix inscrite cloisonnée

nef à coupole – մեկ եզր է
plan rayonnant – մեկ եզր է

Ochakan, église St-Mesrop Machtots (1873-79).
Église à nef unique reconstruite sur le mausolée (la crypte) du créateur de l’alphabet arménien (443). À l’extrémité orientale, une sorte de tour-clocher signale l’emplacement du martyrium et souligne la longitudinalité du plan.

Plan d’après Paolo Cuneo 1988, p. 181.

Օշական, Ս․ Մեսրոպ Մաշտոց եկ․ (1873-79 թթ․)։
Միանավ եկ. (վերակառուցված)՝ հայոց այբուբենը ստեղծողի դամբարանի (շիրմանկուղի) (443 թ․) վրա: Վերջինս մատնանշելու համար արևելյան ծայրին կառուցվել է մի տեսակ աշտարակ-զանգակատուն, որով ընդգծվում է հատակագծի երկայնականությունը։

Հատակագիծը՝ ըստ Պաոլո Կունեոյի (1988 թ․, էջ 181):

Երկայնական հատակագիծ

Արևմուտքից արևելք ձգվող երկարավուն հատակագիծ։

Միանավ* և բազիլիկ* (եռանավ*) անգմբեթ եկեղեցիները, ինչպես նաև լատինական խաչով* գմբեթավոր եկեղեցիները երկայնական են:

Չնայած գմբեթի ձգողականությանը՝ բազիլիկներից ժառանգած երկայնականությունն այնուամենայնիվ առկա է գմբեթավոր հորինվածքներից երեքում՝

ա) Ներգծված (ներգրված) խաչով գմբեթավոր հատակագիծ՝ չորս ազատ հենարանով*
(Ս․ Գայանեի տիպ), որը երբեմն սխալմամբ անվանում են «գմբեթավոր բազիլիկ»,

բ) Գմբեթավոր եռախորան լատինական խաչով հատակագիծ՝ չորս ազատ հենարանով* (Թալինի մայր տաճարի տիպ), որը երբեմն սխալմամբ անվանում են «գմբեթավոր եռախորան բազիլիկ»,

գ) Գմբեթավոր սրահ/գմբեթավոր դահլիճ* հատակագիծը և դրա ենթատեսակները՝ միջնորմներով ներգծված խաչով գմբեթավոր հատակագիծը* և գմբեթավոր նավը*:

Որոշ կենտրոնագմբեթ* և ճառագայթաձև* հորինվածքներ, չնայած գմբեթատակ տարածության շուրջը համախմբված լինելուն, այնուամենայնիվ, մի փոքր երկայնական են: Դա առաջանում է արևմտյան և արևելյան խորանների առջև նախախորանների առկայության կամ արևմտյան թևի երկարացման արդյունքում։

սրբազան առանցք – մեկ եզր է
Լատինական խաչ – մեկ եզր է, հղում դեպի Լատինական խաչով գմբեթավոր հատակագիծ

Ներգծված (ներգրված) խաչով գմբեթավոր հատակագիծ՝ չորս ազատ հենարանով – մեկ եզր է
Գմբեթավոր եռախորան լատինական խաչով հատակագիծ՝ չորս ազատ հենարանով* — մեկ եզր է
Գմբեթավոր սրահ/գմբեթավոր դահլիճ – մեկ եզր է
Գմբեթավոր նավ – մեկ եզր է

Միջնորմներով (խորշկեն) ներգծված (ներգրված) խաչով գմբեթավոր հատակագիծ – մեկ եզր է

սրբազան առանցք – մեկ եզր է

Plan longitudinal (oblong) en salle à coupole

Voir : Salle à coupole

 

Գմբեթավոր սրահ/գմբեթավոր դահլիճ երկայնական հատակագիծ

Տե՛ս Գմբեթավոր սրահ/գմբեթավոր դահլիճ

Plan mononef (= Plan d’église à nef unique)

Voir : Mononef

 

Միանավ հատակագիծ (= Միանավ եկեղեցու
հատակագիծ)

Տե՛ս Միանավ

Plan rayonnant à coupole

Voir : Plan centré à coupole rayonnant

 

Ճառագայթաձև գմբեթավոր հատակագիծ

Տե՛ս Կենտրոնագմբեթ ճառագայթաձև հատակագիծ

Plan tétraconque

Plan cruciforme* composé de quatre conques* intérieurement arrondies disposées sur les côtés du carré central couronné par la coupole*.
Les conques sont en principe égales en dimensions, aussi la composition est très équilibrée.

Ce plan se décline en trois variantes, libre*, semi-libre* et inscrite*. La variante libre s’utilise surtout pour de petites chapelles datables des VIe-VIIe s.

La variante semi-libre s’emploie une seule fois au VIIe s. et quelques fois entre la fin du IXe s. et le milieu du XIe s.

La tétraconque inscrite a trois sous-variantes : inscrite dans un rectangle*, dans un cercle ou un polygone* et dans un déambulatoire annulaire*.
Le plan en croix tétraconque inscrite s’emploie pour des églises de taille moyenne et grande,
dès le VIIe s. et surtout aux IXe-XIe s.

libre – հղում դեպի Plan centré à coupole sur tétraconque libre

semi-libre – հղում դեպի Plan centré à coupole sur tétraconque semi-libre

inscrite – հղում դեպի Plan centré à coupole sur tétraconque inscrite

inscrite dans un rectangle – մեկ եզր է, հղում դեպի Plan centré à coupole sur tétraconque inscrite dans un rectangle

dans un cercle ou polygone – մեկ եզր է, հղում դեպի Plan centré à coupole sur tétraconque inscrite dans un cercle ou un polygone

déambulatoire annulaire – մեկ եզր է, հղում դեպի Plan centré à coupole sur tétraconque inscrite dans un déambulatoire annulaire

Trois exemples de plan tétraconque,
variantes libre, semi-libre et inscrite.

D’après Paolo Cuneo 2008, p. 718-721 et 724-725.

Քառախորան հատակագծի ազատ, կիսազատ և ներգծված տարբերակների մեկական օրինակ:
Ըստ Պաոլո Կունեոյի (2008 թ., էջ 718-721 և 724-725):

Քառախորան հատակագիծ

Գմբեթով* պսակված խաչաձև* հատակագիծ*, որտեղ կենտրոնական քառակուսու կողմերից բացվում են ներսից կիսաշրջանաձև չորս խորաններ*։
Խորանները, որպես կանոն, չափերով իրար հավասար են, ինչի շնորհիվ կառույցը շատ հավասարակշռված է։

Գոյություն ունի այս հատակագծի երեք տարբերակ՝ ազատ*, կիսազատ* և ներգծված*։ Ազատ տարբերակով են կառուցվել հիմնականում 6-7-րդ դարերով թվագրվող մի քանի փոքր մատուռներ։

Կիսազատ տարբերակով են կառուցվել
7-րդ դ. միայն մեկ եկեղեցի
և 9-րդ դ. վերջից 11-րդ դ. կեսն ընկած ժամանակաշրջանի մի քանի եկեղեցիներ:

Ներգծված տարբերակն իր հերթին ունի երեք ենթատեսակ՝ ուղղանկյուն* եզրագծով, շրջանաձև* կամ բազմանկյուն եզրագծով և օղակաձև ճեմասրահով*։
Քառախորան ներգծված խաչով հատակագիծ ունեն 7-րդ դ. և հիմնականում 9-11-րդ դդ.
մեծ և միջին չափի մի քանի եկեղեցիներ։

Ազատ – հղում դեպի Կենտրոնագմբեթ քառախորան ազատ խաչով հատակագիծ

կիսազատ – հղում դեպի Կենտրոնագմբեթ քառախորան կիսազատ խաչով հատակագիծ

ներգծված – հղում դեպի Կենտրոնագմբեթ ներգծված (ներգրված) քառախորան խաչով հատակագիծ

ուղղանկյուն – հղում դեպի Կենտրոնագմբեթ քառախորան խաչով հատակագիծ՝ ներգծված (ներգրված) ուղղանկյան մեջ

շրջանաձև – հղում դեպի Կենտրոնագմբեթ քառախորան խաչով հատակագիծ՝ ներգծված (ներգրված) շրջանի կամ բազմանկյան մեջ

օղակաձև ճեմասրահով — մեկ եզր է, հղել դեպի Կենտրոնագմբեթ քառախորան խաչով հատակագիծ՝ ներգծված (ներգրված) օղակաձև ճեմասրահի մեջ (Զվարթնոցի տիպ)

 

Plan trinef

Voir : Plan basilical

 

Եռանավ հատակագիծ

Տե՛ս Բազիլիկ հատակագիծ

P
R