Պատրիկ Տոնապետյանի հակիրճ կենսագրությունը

Պատրիկ Տոնապետյան

Կարճ կենսագրություն եւ հրապարակումներ

Ծնվել է 1953 թ. Թունիսում: Բարձրագույն կրթության սկզբնական մասը ստացել է Պրովանսի համալսարանում (1970-74 թթ.)՝ սլավոնական լեզուների, մասնավորապես՝ ռուսերեն, եւ արվեստի պատմության գծով: Այնուհետեւ, 1975-80 թթ. Երեւանի պետական համալսարանում ուսանել է հայոց լեզու, արվեստի եւ ճարտարապետության պատմություն: Ստացել է արվեստի պատմության դոկտորի երկու կոչում, մեկը՝ Սանկտ-Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում (1981 թ.), մյուսը՝ Փարիզ-X-Նանտեր համալսարանում (1986 թ.): 2004 թ. Մոնպելիե III համալսարանում ստացել է «Habilitation» կոչումը՝ հայագիտական/արվեստաբանական հետազոտություններ ղեկավարելու իրավունքով:

Մոտ հիսուն տարի Պ. Տոնապետյանը զբաղվում է Հայաստանի եւ Վրաստանի միջնադարյան արվեստի եւ հատկապես ճարտարապետության, կառուցվածքի եւ զարդարանքի ուսումնասիրմամբ: Գիտական գործունեությանը զուգահեռ, 1992-2006 թթ. աշխատել է որպես դիվանագետ՝ Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությունների մշակութային խորհրդատու Արեւելյան Եվրոպայում, մասնավորապես՝ Հայաստանում 1992-1996 թթ.: 2006 թ. վերադարձել է համալսարանական աշխատանքի:

Այդ թվականից սկսած, մինչև 2020 թ., Պ. Տոնապետյանը Էքս-Մարսելի համալսարանում (ԷՄՀ) Հայագիտության բաժնի պատասխանատուն է եղել, ինչպես նաեւ գիտաշխատող Միջերկրածովյան ավազանի միջնադարյան եւ նոր հնագիտության փորձարանում (ՄԱՄՆՀՓ, ԷՄՀ / CNRS): 2009-ից 2016 թթ. ղեկավարել է ՄԱՄՆՀՓ-ի հայ-ֆրանսիական հնագիտական գիտարշավը Երերույքում: Այժմ թոշակառու է՝ վաստակավոր դասախոսի կարգավիճակով։

Հեղինակ կամ համահեղինակ է շուրջ տասը գրքերի, այդ թվում՝ Հայկական արվեստները (Ժ.-Մ. Թիերիի հետ), Փարիզ, 1987 (Ֆրանսիական ակադեմիայի 1988 թ. մրցանակ) եւ Հայ ճարտարապետության ոսկեդարը. VII դար, Մարսել, 2008 (Ֆրանսիայի Ինստիտուտի – Գեղարվեստի ակադեմիայի 2008 թ. մրցանակ): Հրապարակել է երկու հարյուր հիսունից ավելի գիտական հոդվածներ մասնագիտական ամսագրերում եւ ժողովածուներում:

Ավելի մանրամասն այդ հրապարակումների մասին տե՛ս՝
independent.academia.edu
acam-france.org
la3m.cnrs.fr

Գրե՛ք մեզ

Մեր թիմը միշտ ուրախ է նոր կապեր հաստատել, հատկապես հայ ճարտարապետության պատմությամբ, ինչպես նաեւ ժողովուրդների միջմշակութային երկխոսությամբ հետաքրքրված անձանց հետ:

info@glossaire.am | www.glossaire.am

Նամակ խմբագրությանը