Բարի գալուստ

Glossaire.am

___

Միջնադարյան Հայաստանի ճարտարապետության պատմության եզրերի պատկերազարդ բառարան

Բառարանի մասին

Ճշգրիտ, ստուգված, երբեմն հատուկ ստեղծված եզրերի եւ դրանց պարզ ու հստակ սահմանումների միջոցով բառարանը լուսաբանում է հայ ճարտարապետության բնորոշ գծերը եւ առանձնահատկությունները։

Այն ներկայացնում է բազմաթիվ տարրերի պատմությունը, ծագումն ու զարգացումը դարերի ընթացքում:
Լուսանկարներն ու գծանկարները հնարավոր են դարձնում եզրերի լիարժեք ընկալումը:

Այս բառարանը թույլ է տալիս հասկանալ համալիրների եւ առանձին կառույցների հորինվածքային սկզբունքները:

Այն ներկայացնում է հայ ճարտարապետական հանճարի խիզախ կերտումները, ինչպես օրինակ հովհարաձեւ վեղարը, փնջաձեւ մույթը եւ խորանարդաձեւ խոյակը:

Այն ցույց է տալիս հայ ճարտարապետության զարդային մեծ բազմազանությունը:

Այն լուսաբանում է հայ արվեստի բազմաթիվ փոխանակումները հարեւան եւ հեռավոր մշակույթների հետ:

Տրամադրելով վստահելի եւ ճշգրիտ բառապաշար՝ բառարանը նպատակ ունի հասանելի դարձնել մարդկության ժառանգության կարեւոր էջերից մեկը:

Ժամանակագրություն

Սույն բառարանը նվիրված է միջնադարյան հայ ճարտարապետության եզրերին։ Հայաստանի դեպքում «միջնադար» ասելով նկատի ունենք ուշ անտիկ շրջանից, այսինքն՝ քրիստոնեության ընդունումից (4-րդ դարի սկիզբ) մինչեւ նոր ժամանակները՝ 17-19-րդ դարերն ընկած ընդգրկուն ժամանակաշրջանը:

Սա մոտ մեկ ու կես հազարամյակ տեւած յուրահատուկ ժամանակահատված էր, երբ չնայած բազմաթիվ ցնցումներին, Հայաստանում հասարակական կարգերը պահպանվել են գրեթե անփոփոխ, եւ մշակութային, գեղարվեստական ու մտավորական կյանքն ընթացել է գլխավորապես եկեղեցու հովանու ներքո:

Մեր գործընկերները

Մենք

Պատրիկ Տոնապետյան

Նախագծի հեղինակ, արվեստաբան, միջնադարագետ, հնագետ

Զարուհի Գասպարյան

Թարգմանչուհի

Արմինե Պետրոսյան

Արվեստաբան

Աննա Խալաֆյան

Համախմբագիր, թարգմանչուհի

Սուրեն Սահակյան

Կայքէջի հեղինակ

Գեւորգ Մարգարյան

Թարգմանիչ

Հերմինե Աթանեսյան

Լեզվաբան

Մեր հասցեն

___

Մարդկային գիտությունների միջերկրածովյան տուն

Շատո դը լ’Օղլոժ փողոց 5, Էքս-ան-Պրովանս, 13094, Ֆրանսիա

Գրե՛ք մեզ

Մեր թիմը միշտ ուրախ է նոր կապեր հաստատել, հատկապես հայ ճարտարապետության պատմությամբ, ինչպես նաեւ ժողովուրդների միջմշակութային երկխոսությամբ հետաքրքրված անձանց հետ:

info@glossaire.am | www.glossaire.am

Նամակ խմբագրությանը