Շնորհակալական խոսք

Բառարանի խմբագրական խումբն իր անկեղծ շնորհակալությունն է հայտում այն հաստատություններին, որոնք իրենց աջակցությունն են բերել նախագծի իրագործմանը՝

— Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությանը,
— Ժառանգության ազգային հիմնարկին (Ֆրանսիա),
— Էքս-Մարսել համալսարանի LA3M (AMU / CNRS) փորձարանին (Ֆրանսիա),
— KASA հայ-շվեյցարական մարդասիրական հիմնադրամին,
— ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի բաժնին:

Մեր երախտիքի խոսքն ենք հղում այն հաստատություններին, լուսանկարիչներին և գիտնականներին, որոնք թույլ են տվել իրենց նյութերը, գծագրերն ու լուսանկարներն օգտագործել բառարանում և որոնց անունները նշված են նկարազարդումների բացատրություններում:

Առանձնահատուկ շնորհակալություն Հրայր Բազէ Խաչերեանին, որը մեծահոգաբար բազմաթիվ լուսանկարներ է տրամադրել:

Խորապես երախտապարտ ենք Շուշան Մակարյանին և Սերգեյ Խաչիկօղլյանին (Սարգիս Խաչենց հրատարակչություն) հայերեն թարգմանությունը մեծ պատրաստակամությամբ սրբագրելու համար:

Խոր երախտագիտություն ենք հայտնում նաև այն բոլոր անձանց, որոնք իրենց անշահախնդիր օգնությունն են ցուցաբերել բառարանի ստեղծման սկզբնական շրջանում (2019-2021 թթ.).

Ֆրանսիայում և Շվեյցարիայում՝

Հրայր Անուշյան, տեխնիկական խմբագիր, թվային մշակման և առցանց առաջին տեղադրման պատասխանատու. նա բացառիկ նվիրվածությամբ կատարել է մեծ աշխատանք, առանց որի ներկա բառարանը չէր լինի,

Սարգիս Դևեջյան (†), խմբագրական և տեխնիկական օգնական,

Ֆաբյեն Կրեհենբյուլ, գիտական խորհրդատու և ճարտարապետական գծանկարների հեղինակ:

Հայաստանում՝

Թագուհի Ավետիսյան, արվեստաբան,

Սոնա Խալաֆյան, թարգմանչուհի,

Լուսինե Սաղաթելյան, թարգմանչուհի,

Մարիամ Շահինյան, թարգմանչուհի,

Աննա Գաբրիելյան, թարգմանչուհի,

Մարի Գաբրիելյան, թարգմանչուհի,

Լուսինե Գալստյան, արվեստաբան:

Գրե՛ք մեզ

Մեր թիմը միշտ ուրախ է նոր կապեր հաստատել, հատկապես հայ ճարտարապետության պատմությամբ, ինչպես նաեւ ժողովուրդների միջմշակութային երկխոսությամբ հետաքրքրված անձանց հետ:

info@glossaire.am | www.glossaire.am

Նամակ խմբագրությանը