Նախնական նշումներ

ա) Ժամանակային ընդգրկումը

Բառարանի հիմնական նյութը հայ ստեղծագործ մտքի դրսևորման կարևորագույն ժամանակահատվածն է՝ Հայաստանում Քրիստոնեության ընդունումից մինչև Նոր ժամանակները ներառյալ (4-19-րդ դդ.)։

Այնուամենայնիվ, ներկայացրել ենք նաև նախորդ հիմնական ժամանակաշրջանների սահմանումները: Անհրաժեշտ ենք համարում դրանց, թեկուզ հակիրճ, անդրադարձ կատարել վաղ քրիստոնեական և միջնադարյան հայ ճարտարապետության պատմությանը նվիրված ակնարկում, որպեսզի հնարավոր լինի ըմբռնել նախաքրիստոնեական հիմքերի խորությունը:

բ) Հոդվածների վերնագրերում կիրառված պայմանական լուծումներ

— Abaque (= Tailloir) – նշանակում է, որ tailloir-ն ու abaque-ը հոմանիշներ են:
— Coiffe ( Dôme) – նշանակում է, որ coiffe-ն ու dôme-ը գրեթե հոմանիշներ են:
— Animalier (décor animalier, scène animalière) – ճշգրտում է եզրի գործածության ոլորտը կամ սովորական համածիրը

գ) Պայմանական նշաններ

Եզրից հետո դրվող աստղանիշը (*) ցույց է տալիս, որ տվյալ եզրի մասին հոդված կա բառարանում:

Թեպետ «եկեղեցի» և «ճարտարապետություն» եզրերն ունեն իրենց սահմանումը բառարանում, սակայն չափազանց հաճախ հանդիպելու պատճառով աստղանիշով առանձնացված չեն:

դ) Հապավումներ

Ալ. = արևելք, արևելյան
Ամ. = արևմուտք, արևմտյան
Հվ. = հարավ, հարավային
Հս. = հյուսիս, հյուսիսային
Ած․ = ածական
Գ․ = գոյական
Դ. = դար
Դդ. = դարեր
Եկ. = եկեղեցի
Ընդհ․ = ընդհանուր
Հազ. = հազարամյակ, հազարամյակներ
Լուս. = լուսանկար
Նկ. = նկար
Ս. = սուրբ
Ք.ա․ = Քրիստոսից առաջ
Օր. = օրինակ

ե) Հատակագծերի ուղղվածությունը

Հատակագծերի ճնշող մեծամասնությունը վերաբերում է կրոնական կառույցներին: Դրանք տեղադրված են այնպես, որ արևելյան մասը (որտեղ, եկեղեցիների դեպքում, խորանն է) գտնվում է պատկերի աջ կողմում:

զ) Տեքստերի և լուսանկարների հեղինակները

Ֆրանսերեն տեքստերը գրել է Պատրիկ Տոնապետյանը՝ հաշվի առնելով թարգմանչական խմբի դիտողությունները:

Ֆրանսերենից արևելահայերեն թարգմանել են Պատրիկ Տոնապետյանը, Աննա Խալաֆյանը, Զարուհի Գասպարյանը, Գևորգ Մարգարյանը, Արմինե Պետրոսյանը և Հերմինե Աթանեսյանը։ Թարգմանությունները խմբագրել են Պատրիկ Տոնապետյանն ու Աննա Խալաֆյանը:

Արևելահայերեն տեքստերի վերջնական սրբագրումը կատարել են Շուշան Մակարյանը և Սերգեյ Խաչիկօղլյանը:

Բառարանի կայքէջի հեղինակը և տեխնիկական խմբագիրն է Սուրեն Սահակյանը։

Լուսանկարների հեղինակների անունները նշված են լուսանկարներին կից։ Այն լուսանկարները, որոնց հեղինակը նշված չէ, արել է Պատրիկ Տոնապետյանը: